Եղիա Մուշեղյան

Դիվանագետ, բանահավաք

Մադաթ Պետրոսյան

Արձակագիր

Արմեն Օհանյան

Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Արա Բեքարյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան

Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Արթուր Ասատրյան

Երաժիշտ, պրոդյուսեր

 

 

 

 

ԱՆԱՀԻՏ ԱՐՏՈՒՇՅԱՆ

Քանոնահար

Ծնվել է 1967թ. ապրիլի 21-ին, Երևանում: 11 տարեկան հասակից սովորել է Երևանի թիվ 15 երաժշտական դպրոցի քանոնի դասարանում: 1983-87թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1990-95թթ` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական գործիքների բաժնի քանոնի դասարանում, որն ավարտել է որպես մենակատար-քանոնահար, ժողովրդական գործիքների ղեկավար և քանոնի ուսուցչուհի: 1987թ-ից աշխատում է Երևանի մի քանի երաժշտական դպրոցներում` որպես քանոնի ուսուցչուհի և մանկապարտեզում` երաժշտության դաստիարակ: 1987թ-ից նվագել է «Փյունիկ» համույթում և համերգներով հանդես եկել Հայաստանում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում: Նվագել է Երևանի մի քանի պարային խմբերում: Որպես քանոնահար համագործակցել է հայ երգարվեստի բազմաթիվ ներկայացուցիչների ձայնագրություններին: 1999թ-ից նվագում է «Armenian Navy Band» խմբում և բազմաթիվ համերգներով հանդես եկել Հայաստանում ու արտերկրում: