Նիկիտա Կարա-Մուրզա

Մշակութային գործիչ, թարգմանիչ

Սարգիս Կասյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Վահան Գալֆայան

Բանաստեղծ, արձակագիր

Արուս Ազնավուրյան

Դերասանուհի

Արշավիր Դարբնի

Առակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Վանիկ Սանթրյան

Արձակագիր, գեղանկարիչ

Ֆրունզե Ամիրխանյան

Հնչյունային օպերատոր, կինոռեժիսոր

Արմենուհի Սիսյան

Արձակագիր, բանաստեղծ

Ռուբեն Էլբակյան

Օպերային երգիչ

Արտյոմ Հակոբյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

Աննա Հարությունյան

Դերասանուհի

 

 

 

 

ՌԱԶՄԻԿ ԽՈՍՐՈԵՎ

Դերասան

Ծնվել է 1949թ. մայիսի 3-ին, ՀՀ Արարատի մարզի Գոլայսոր գյուղում: Ազգությամբ ասորի է: 1972թ. ավարտել է Վարդան Աճեմյանի դերասանական դպրոց-ստուդիան: 1974-1979թթ սովորել է Կիրովականի (այժմ` Վանաձոր) պետական մանկավարժական ինստիտուտում: Աշխատել է Վանաձորի Հ.Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում: 1997թ-ից աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են` Վ.Շեքսպիրի «Ռիչարդ Երկրորդ» (Ռիչարդ), «Ռիչարդ Երրորդ» (Էդվարդ թագավոր), Ա.Քամյուի «Կալիգուլա» (Շերեա), Է.դե Ֆիլիպպոյի «Ցիլինդր» (Ավգուստինո), Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես» (Անհայտ), Ա.Չեխովի «Երեք քույր» (Վերշինին), «Բալի այգի» (Անցորդ), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Շմագա), «Գայլեր և ոչխարներ» (Լինյաև), Ֆ.Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» (Մարմելադով), Ա.Շիրվանզադեի «Քաոս» (Մարութխանյան), «Պատվի համար» (Սաղաթել), «Չար ոգի» (Գիժ Դանիել), Գ.Սարգսյանի «Հորովել» (Վանուշ), Ռ.Կունի «Գիշերային խրախճանք» (Կառավարիչ), Մուրացանի «Ռուզան» (Ջոլա), Լ.Շանթի «Հին աստվածներ» (Ադամ վանական), Պ.Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» (Քահանա), Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» (Բժիշկ Ալթունի), Ֆ.Դյուրենմաթի «Տրամվայ ցանկություն» (Ուսուցիչ), Ա.Վալիեխոյի «Գոյա» (Դուասո) և այլն: 1999թ-ից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 2001թ-ից` Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, դոցենտ է: Որպես ռեժիսոր բեմականացրել է «Ասորուհին», «Բարի գիշեր մամա», «Մեծ անտառի զավակները», «Խաթաբալա», «Երևակայական հիվանդ», «Հատակում», «Հրադադար» երկերը: Որպես սցենարիստ և ռեժիսոր նկարահանել է «Ասորիները Հայաստանում» վավերագրական ֆիլմը, որը 2011թ. մասնակցել է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնին, իսկ 2012թ.` Ղազախստանում կայացած ԱՊՀ երկիրների ազգագրական ֆիլմերի առաջին փառատոնին: Նկարահանվել է «Որտեղր էիր, մարդ աստծո» (1992թ.), «Անավարտ ղարաբաղյան օրագիր» (1995թ.), «Տղամարդկային գործ» (2001թ.), «Ադամանդներ որոնողները» (2011թ.) ֆիլմերում, «Կյանքի գինը» (2009թ.), «Դժվար ապրուստ» (2011թ.) հեռուստասերիալներում: Հյուրախաղերով հանդես է եկել Խորհրդային Միությունում, Ժնևում, Փարիզում, Ստրասբուրգում, Լիսաբոնում, ԱՄՆ-ում և այլուր: Հեղինակել է մի քանի պիեսներ` «Ասորուհին», «Մոռացվածները» և այլն: 1976թ-ից Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է, 1999թ-ից` ՀՀ նախագահին կից ազգային փոքրամասնությունների մշակույթը համակարգող խորհրդի նախագահն է: Զբաղվում է Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների էթնիկ մշակույթի պահպանման և զարգացման գործով, որի շրջանակներում տպագրել է բազմաթիվ հոդվածներ հայաստանյան մամուլում, ելույթներ է ունեցել հեռուստատեսությամբ և միջազգային համաժողովներում: ՀՀ Հանրային խորհրդի կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովի անդամ է: 2008թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար