Առնոլդ Մարտիրոսյան

Բեմադրիչ, դերասան

Վարազդատ Հարությունյան

Ճարտարապետ, տեսաբան

Ռուբեն Աղաբաբյան

Ճարտարապետ, բանաստեղծ

Արտեմ Մեջինյան

Քամանչահար

Հեկտոր Ռշտունի

Գրականագետ, գրաքննադատ

Ռաֆայել Արամյան

Արձակագիր, թարգմանիչ

Մայքլ Քրմոյան

Երգիչ, դերասան

Թերեզա Գրիգորյան

Բալետի արտիստ, պարուսույց

Գրիգոր Խանջյան

Գեղանկարիչ

Մարտիրոս Գուշագճյան

Բանաստեղծ, բառարանագիր, թարգմանիչ

Մերուժան Տեր-Գուլանյան

Գրող, հրապարակախոս

Սեդրակ Երկանյան

Դաշնակահար, դիրիժոր

Աղասի Թալալյան

Գեղանկարիչ

Հերմինե Նավասարդյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Հայկ Մելիքյան

Դաշնակահար

Էդգար Հակոբյան

Ջութակահար

Արթուրո Սայան

Դերասան, ռեժիսոր

Լյուբով Թադևոսյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԿԱՐԵՆ ՋԱՆԳԻՐՈՎ

Դերասան

15 մարտ, 1948 - 26 դեկտեմբեր, 2014

Ծնվել է Բաքվում: 1971թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը: 1982թ-ից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` Լ.Շանթի «Հին աստվածներ» (Ծեր վանական), Ռ.Կուենի «Գիշերային խրախճանք» (Մատուցող), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Քաղաքացի), Է.Իոնեսկու «Թագավորը մահանում է» (Բերանժե), Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» (Բազիլ), Մ.Գորկու «Հատակում» (Սատին), Ա.Չեխովի «Քեռի Վանյա» (Վիլհելմ Թել), «Բալի այգի» (Ֆիրս), Ս.Ստրատիևի «Ավտոբուս» (Վիրտուոզ), Ֆ.Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը» (Ալֆրեդ Իլ), Ե.Շվարցի «Թագավորը մերկ է» (Վիրտուոզ), Ռ.Շառոյանի «Մեր բաժին ուրախությունը» (Պետրոս Մշեցի), Մուրացանի «Ռուզան» (Իշխան Զաքարե), Ա.Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի» (Ափրո), Ն.Շահնազարյանի «Իմ ծաղկած դեղձենի» (Ասատուր), Պ.Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» (Լիմաս ֆոն Սանդերս), «Արշակ թագավոր» (Դրաստամատ), Է.Օլբիի «Սեր, փող, սատանա» (Ջեկ) և այլն: Աշխատել է նաև Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական և Փոսի թատրոններում: 1972թ-ից նկարահանվել է ֆիլմերում` «Վերադարձ» (1972թ.), «Քաոս» (1973թ.), «Մարդն Օլիմպոսից» (1974թ.), «Հեղկոմի քարտուղարը» (1977թ.), «Արևիկ» (1978թ.), «Երջանկության մեխանիկա» (1982թ.), «Հրդեհ» (1983թ.), «Խնձորի այգի» (1985թ.), «Անապատ» (1991թ.), «Որտեղ էիր, մարդ Աստծո» (1992թ.), «Ոտքի, դատարանն է գալիս» (2000թ.), «Ճանապարհորդություն» (2002թ.), «Վանա ծովուն արշալույսը» (2011թ.), «Եթե բոլորը» (2012թ.), «Թարգմանիչը» (2013թ.) և այլն: Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, մրցանակների: 1975թ. «Մարդն Օլիմպոսից» ֆիլմում Հրանտի դերակատարման համար Կույբիշևի համամիութենական կինոփառատոնում և 1989թ. «Ավտոբուս» ֆիլմում Վիրտուոզի դերակատարման համար Սոֆիայի միջազգային թատերական փառատոնում արժանացել է «Տղամարդու լավագույն դերակատարման համար» մրցանակի: 1993թ. արժանացել է Կ.Ստանիսլավսկու և Ե.Վախթանգովի ֆոնդի գլխավոր մրցանակին, 2004թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի, 2008թ.` Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար