Նիկոլ Աղբալյան

Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև

Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան

Քամանչահար

Հրայր Մուրադյան

Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի

Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան

Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան

Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան

Արձակագիր, լրագրող

Լուիզա Պոզապալյան

Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան

Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան

Կիթառահար, երգահան, գեղանկարիչ

 

 

 

 

ԷԴՈՒԱՐԴ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1950թ. օգոստոսի 5-ին, Թբիլիսիում: 1969թ. ավարտել է տեղի Ն.Գոգոլի անվան թիվ 35 միջնակարգ դպրոցը: 1971-74թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում` Կիմ Արզումանյանի արվեստանոցում: 1977թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է մի շարք ներկայացումներում` Վ.Շեքսպիրի «Համլետ» (Ռեյնալդո), «Ռոմեո և Ջուլիետ» (Պետրոս), «Հուլիոս Կեսար» (Տիտինյո), Վ.Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» (Ռաֆ), «Կոտորածն մանկանց» (Դատավոր), Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (Փաստաբան), Հ.Մաթրոսյանի «Չեզոք գոտի» (Տնօրեն), Պ.Զեյթունցյանի «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» (Զինվոր), «Փարիզյան դատավճիռ» (Բանտի վերակացու), Է.Իոնեսկոյի «Արքան մեռնում է» (Գեներալ), Ա.Խանդիկյանի «Անվերջ վերադարձ» (Ինքնուս), Ժ.Մոլիերի «Ակամա բժիշկ» (Լուկա), Ժ.Անույի «Իրկուտսկյան պատմություն» (Լապչենկո), «Արտույտը» (Եղբայր), Վ.Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» (Վարդան), Ք.Բոյչևի «Գնդապետ թռչուն» (Բասկո), Է.Էլբակյանը կրտսեր «Ու պահը լռեց» (Քաղաքապետ) և այլն: 1977թ. նկարահանվել է Գ.Կևորկովի «Դեպք հուլիսին», 1980թ.` «Բումերանգ» կարճամետրաժ ֆիլմերում: Հետագայում նկարահանվել է Ֆ.Դովլաթյանի «Ապրեցեք երկար», Ռ.Գևորգյանցի «Քույրիկը Լոս Անջելեսից» և բազմաթիվ այլ ֆիլմերում: Նկարահանվել է նաև մի շարք հեռուստասերիալներում` «Կյանքի գինը», «Լքյալները» և այլն: 2010թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար