
Բեգլար Ամիրջանյան
Օպերային երգիչ

Տիրան Կարապետյան
Գեղանկարիչ

Ժիրայր Վարդանյան
Կինոօպերատոր

Ռաֆայել Ջրբաշյան
Բեմադրիչ

Սիլվա Մինասյան
Բալետի արտիստ

Մարգարիտա Յախոնտովա
Թատերագետ

Աշոտ Սահրատյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Աշխեն Աբազյան
Բանաստեղծ, արձակագիր

Ռուբեն Մանուկյան
Գեղանկարիչ

Սուսաննա Միլտոնյան
Տավղահար

Ալեն Բերբերյան
Կինոռեժիսոր, կինոսցենարիստ

Արթուր Դարբինյան
Դերասան

Դավիթ Բաբախանյան
Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ելենա Արշակյան
Կինոռեժիսոր

Արա Առաքելյան
Սաքսոֆոնահար
ՌՈՒԲԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

24 հոկտեմբեր, 1947 - 9 փետրվար, 2022
Ծնվել է Երևանում: 1970թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը` Զավեն Տատինցյանի արվեստանոցը: 1970թ-ից մինչև կյանքի վերջը աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Կերտել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում` Հ.Պարոնյանի «Կատակերգություն» (Աբիսողոմ աղա), Գ.Գորինի «Մոռանալ Հերոստրատին» (Բանտապահ), Մ.Սովաժոնի «Չաո» (Մարտինե), Է.դե Ֆիլիպպոյի «Ցիլինդր» (Ատելիո), Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (Կապուլետ), «Համլետ» (Կլավդիոս), «Մակբեթ» (Բանքո), Պ.Զեյթունցյանի «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» (Պիղատոս), Ս.Հարությունյանի, Ա.Խանդիկյանի «Անվերջ վերադարձ» (Բ Դատավոր) և այլն: Մասնակցել է ռադիոյի և հեռուստատեսության բեմադրությունների: Նկարահանվել է «Սպիտակ ափեր» (1975թ.), «Սպիտակ գիշեր կույր առաքյալի համար» (1989թ.), «Ձայն բարբառո» (1992թ.), «Գագաթ» (2010թ.) և այլ ֆիլմերում: 2004թ. արժանացել է ՀԹԳՄ Պետրոս Ադամյանի անվան, 2007թ. և 2011թ.` ոսկե մեդալի, 2004թ.` Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: