Ֆիզահի

Աշուղ

Գարեգին Լևոնյան

Գրականագետ, արվեստաբան

Մարգար Դավթյան

Արձակագիր

Արմեն Զուրաբով

Կինոսցենարիստ

Ստեփան Եսայան

Պատմաբան, հնագետ

Արշակ Գառնիկյան

Գեղանկարիչ

Ժիրայր Ավետիսյան

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Հակոբ Ավետիքյան

Լրագրող, հրապարակախոս

Ալլա Հովհաննիսյան

Դերասանուհի

Ավետիս Բերբերյան

Կոմպոզիտոր

Իռեն Աբելյան

Դերասանուհի

 

 

 

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1947թ. նոյեմբերի 7-ին, Երևանում: Դերասանուհի Ալիս Կապլանջյանի ամուսինն է: 1968-71թթ սովորել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից դրամատիկ ստուդիայում: 1971-91թթ աշխատել է նույն թատրոնում` որպես դերասան: Այդ ընթացքում թատրոնում խաղացել է բազմաթիվ դերեր, միաժամանակ նկարահանվել «Հայֆիլմ», «Մոսֆիլմ», «Լենֆիլմ», «Բելոռուսֆիլմ», «Տաջիկֆիլմ» կինոստուդիաների մի շարք ֆիլմերում: 1992թ. տեղափոխվել է ԱՄՆ և բնակվում է Լոս Անջելես քաղաքում: Որպես դերասան հանդես է եկել «Ժայռ» (1973թ.), «Լքված հեքիաթների կիրճը» (1974թ.), «Կարծր ապար» (1974թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1976թ.), «Մխիթար Սպարապետ», «Հատակում» (1987թ.), «Խնձորի այգին» (1985թ.), «Հեղկոմի նախագահ» (1977թ.), «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» (1987թ.), «Տերը» (1983թ.), «Նահապետ» (1977թ.), «Դեղատուն խաչմերուկում» (1987թ.), «Մեր սրտի տնակը» (2014թ.), «Վերջին բնակիչը» (2016թ.) և այլն: 2007թ-ից նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Կյանքի գինը» (2009թ.), «Վերադարձ» (2010թ.) և այլ հեռուստասերիալներում: 2012թ. նկարահանվել է «US Արմենիա» հեռուստաընկերության «Ամերիկյան պատմություն» հեռուստասերիալում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար