Գաբրիել Ավետիքյան

Լեզվաբան, բառարանագիր, բանասեր, աստվածաբան

Երվանդ Օտյան

Արձակագիր, երգիծաբան, լրագրող

Բագրատ Բորյան

Պատմաբան

Ռոմանոս Մելիքյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ալեքսանդր Սարուխան

Ծաղրանկարիչ

Կարեն Խաչատրյան

Կոմպոզիտոր

Օգոստինոս Սեքուլյան

Բնագրագետ, լրագրող

Հայկ Յաղճյան

Դիրիժոր

Լուսինե Մուրադյան

Հաղորդավար, լրագրող

Անի Ամիրյան

Հաղորդավար

 

 

 

 

ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Բեմադրիչ

Ֆլոբեր Շահվերդյան

Ծնվել է 1945թ. օգոստոսի 19-ին, Կիրովականում (այժմ` Վանաձոր): 1971թ. ավարտել Է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցը: 1973-96թթ եղել է Վանաձորի թատրոնի գեղարվեստական ղեկավարը: 1992թ-ից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, որտեղ 1994-98թթ եղել է ռեկտորը (2003թ-ից` պրոֆեսոր): 1996-2008թթ եղել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը: 2008թ-ից վերադարձել է Վանաձորի Հ.Աբելյանի անվան դրամատիկական թատրոն, որտեղ ղեկավարում է գեղարվեստական մասը: Կատարած բեմադրություններից են` Մ.Մետերլինկի «Կապույտ թռչուն» (1980թ.), Ա.Չեխովի «Երեք քույր» (1987թ., Լիսաբոնի միջազգային թատերական փառատոնի 1-ին մրցանակ, 1990թ.), Ռ.Հակոբջանյանի «Նոյի ժառանգները» (1991թ., Ուժգորոդի միջազգային թատերական փառատոնի 1-ին մրցանակ, 1991թ.), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Օրյոլի ռուս դասական դրամատուրգիայի միջազգային փառատոնի 1-ին մրցանակ, 1993թ.), Մ.Կոլտեսի «Ռոբերտո Զուկկո» (1995թ., Ստրասբուրգի ազգային թատրոն), Լ.Շանթի «Հին աստվածներ» (1999թ.), Գ.Լորկայի «Բեռնարդա Ալբայի տունը» (2001թ.), Ա.Շիրվանգադեի «Պատվի համար» (Տրապիզոնի միջազգային թատերական փառատոնի 1-ին մրցանակ, 2006թ.) և այլն: 1995-99թթ եղել է ՀՀ Աժ պատգմավոր: 1996թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2005թ.` ՀՀ կրթության և գիտության, 2006թ.` մշակույթի նախարարությունների և ԵՊՀ ոսկե մեդալներով, 2003թ.` «Վահագն» համահայկական, 2006թ. և 2013թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» թատերական մրցանակներով: 1989թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2003թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2016թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի և Սբ. Էջմիածնի «Սուրբ Սահակ - Սուրբ Մեսրոպ» մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար