ՀՐԱՉՅԱ ԱՇՈՒՂՅԱՆ

Բեմադրիչ

7 հոկտեմբեր, 1938 - 13 մայիս, 2019

Ծնվել է Թբիլիսիում: Եղել է դերասան Գևորգ Աշուղյանի որդին: 1963թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1963-75թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, 1975թ-ից` հայկական հեռուստաթատրոնում` որպես ռեժիսոր, հետագայում` գլխավոր ռեժիսոր: 1967թ-ից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (2002թ-ից` պրոֆեսոր), 1992թ-ից` Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում: 1975թ-ից հեռուստաթատրոնում բեմադրել է մի շարք ներկայացումներ: Բեմադրել է  Լ.Ռիչարդսոնի «Մեծ անտառի զավակները», Լ.Շեյնինի «Ծանր մեղադրանք», Վ.Դելմարի «Հիշիր վաղվա օրդ», Ե.Օտյանի «Թաղականին կնիկը», Զ.Դարյանի «Օր առանց մայրամուտի», Մ.Մրոժեկի «Վտարանդիներ», Գ.Սունդուկյանի 4 վոդևիլի հեռուստաներկայացումները, զանգվածային թատերականացված հանդիսություններ («Էրեբունի-Երևան», «Գլաձորի 1700-ամյւսկը», 1-ին-ից 3-րդ համահայկական խաղեր և այլն): Բեմադրություներ է իրականացրել նաև արտասահմանում: 1985թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, 2001թ.` ՀՀ «Մովսես Խորենացի», ՀԹԳՄ ոսկե մեդալների, 2013թ.` Երևանի պատվավոր քաղաքացու կոչման: 1987թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2006թ.` ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար