Ստեփանոս Ագոնց

Հայագետ, աշխարհագրագետ, եկեղեցական գործիչ

Նինա Ղորղանյան

Օպերային երգչուհի

Թադեոս Էֆենդի

Երգահան, ջութակահար, քանոնահար

Ֆրեյդուն Աղալյան

Ճարտարապետ

Օննիկ Ավետիսյան

Գեղանկարիչ, արվեստաբան

Գոհար Ֆերմանյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդրու Շահիկյան

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Գուրգեն Գաբրիելյան

Դերասան, ռեժիսոր

Զարեհ Մուրադյան

Բալետի արտիստ, պարուսույց

Վարդուհի Խաչատրյան

Օպերային երգչուհի

Աննա Մնացականյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՀՐԱՉՅԱ ԱՇՈՒՂՅԱՆ

Բեմադրիչ

Ծնվել է 1938թ. հոկտեմբերի 7-ին, Թբիլիսիում: Դերասան Գևորգ Աշուղյանի որդին է: 1963թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1963-75թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, 1975թ-ից` հայկական հեռուստաթատրոնում` որպես ռեժիսոր, հետագայում` գլխավոր ռեժիսոր: 1967թ-ից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (2002թ-ից` պրոֆեսոր), 1992թ-ից` Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում: 1975թ-ից հեռուստաթատրոնում բեմադրել է մի շարք ներկայացումներ: Բեմադրել է  Լ.Ռիչարդսոնի «Մեծ անտառի զավակները», Լ.Շեյնինի «Ծանր մեղադրանք», Վ.Դելմարի «Հիշիր վաղվա օրդ», Ե.Օտյանի «Թաղականին կնիկը», Զ.Դարյանի «Օր առանց մայրամուտի», Մ.Մրոժեկի «Վտարանդիներ», Գ.Սունդուկյանի 4 վոդևիլի հեռուստաներկայացումները, զանգվածային թատերականացված հանդիսություններ («Էրեբունի-Երևան», «Գլաձորի 1700-ամյւսկը», 1-ին-ից 3-րդ համահայկական խաղեր և այլն): Բեմադրություներ է իրականացրել նաև արտասահմանում: 1985թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, 2001թ.` ՀՀ «Մովսես Խորենացի», ՀԹԳՄ ոսկե մեդալների, 2013թ.` Երևանի պատվավոր քաղաքացու կոչման: 1987թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2006թ.` ժողովրդական արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար