Էդուարդ Հյուրմյուզյան

Բանաստեղծ, բանասեր, լեզվաբան, թարգմանիչ

Պողոս Ղուկասով

Ճարտարագետ, հրատարակիչ, գործարար

Վասիլ Ղորղանյան

Երաժշտագետ

Հայկ Բադիկյան

Քանդակագործ

Քնարիկ

Դերասանուհի

Մարիա Գորիչևա

Դերասանուհի

Առնո Բաբաջանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Սուրեն Աղաբաբյան

Գրականագետ

Ալմաստ Զաքարյան

Գրականագետ, գրաքննադատ

Լևոն Քոչարյան

Կինոռեժիսոր

Սոկրատ Խանյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Լևոն Միրիջանյան

Բանաստեղծ

Անատոլի Պապանյան

Գեղանկարիչ

Տիգրան Ալիխանով

Դաշնակահար

 

 

 

 

ԿԱՐՊԻՍ ՇԱՄԼՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1939թ. փետրվարի 9-ին, Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: 1947թ. տեղափոխվել է Հայաստան: Սկզբնական շրջանում բնակվել է Լենինականում (այժմ` Գյումրի): 16 տարեկան հասակում նրան հրավիրել են թատրոն: Առաջին դերակատարումը եղել է Լոմովի դերը Ա.Չեխովի «Առաջարկություն» պիեսում, որի համար արժանացել է «Լավագույն դերակատարման համար» մրցանակի: Ամիսներ անց նրան հրավիրել են Երևան, «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի ստուդիա` առանց քննությունների: Ուսումնառության տարիներին զուգահեռ նկարահանվել է «Նվագախմբի տղաները» (1960թ.), «Ճանապարհ» (1961թ.), «Գիշերվա ժամադրություն» (1961թ.) և այլ ֆիլմերում: 1965թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը` Արտաշես Հովսեփյանի արվեստանոցը: 1964թ. ընդգրկվել է Լենինականի պետական թատրոնի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն) դերասանական կազմում: 1971թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Թատրոնում կերտել է մի շարք դերեր բազմաթիվ ներկայացումներում, որոնցից են` Ե.Օտյանի «Սեր և ծիծաղ» (Տեր Բարսեղ), Ս.Ստրատիևի «Ավտոբուս» (Ալդոմիրցի), Գ.Գորինի «Մոռանալ Հերոստրատին» (Քրիսիփ), Մոլիերի «Ակամա բժիշկ» (Ժերոնտ), Ի.Ժամյակի «Վճարովի պատրանք» (Գենոլե Մաշու), Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (Հայր Մոնտեգյու), «Համլետ» (Գերեզմանափոր), «Մակբեթ» (Բժիշկ), «Ռիչարդ 3-րդ» (Կարդինալ), Պ.Զեյթունցյանի «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» (Փարիսեցի), Է.դե Ֆիլիպպոյի «Ֆիլոմենա Մարտուրանո» (Միգելե), Ի.Ժամյակի «Մսյո Ամիլկար» (Գենոլե Մարշո) և այլն: Բազմաթիվ դերեր է կերպարանավորել նաև հեռուստաթատրոնում, նկարահանվել հեռուստասերիալներում, ֆիլմերում («Ընկեր Փանջունի», 1993թ.): 2008թ. արժանացել է Հայաստանի վաստակաոր արտիստի կոչման, 2012թ. և 2015թ.` ՀԹԳՄ ոսկե մեդալի, 2015թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար