Ստեփանոս Ագոնց

Հայագետ, աշխարհագրագետ, եկեղեցական գործիչ

Նինա Ղորղանյան

Օպերային երգչուհի

Թադեոս Էֆենդի

Երգահան, ջութակահար, քանոնահար

Ֆրեյդուն Աղալյան

Ճարտարապետ

Օննիկ Ավետիսյան

Գեղանկարիչ, արվեստաբան

Գոհար Ֆերմանյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդրու Շահիկյան

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Գուրգեն Գաբրիելյան

Դերասան, ռեժիսոր

Զարեհ Մուրադյան

Բալետի արտիստ, պարուսույց

Վարդուհի Խաչատրյան

Օպերային երգչուհի

Աննա Մնացականյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԴԱՎԻԹ ՄԱԼՅԱՆ

Դերասան

4 ապրիլ, 1904 - 17 հուլիս, 1976

Ծնվել է Զաքաթալայում: Եղել է ռեժիսոր Հենրիկ Մալյանի հորեղբայրը: 1918թ. տեղափոխվել է Վրաստանի Թելավ քաղաք, որտեղ մասնակցել է տեղի հայկական և վրացական սիրողական թատերախմբերի ներկայացումներին: 1922-23թթ սովորել է Թիֆլիսի Հայարտան դրամատիկական ստուդիայում: Աշակերտել է ռեժիսորներ Արշակ Բուրջալյանին և Ստեփան Քափանակյանին: 1924-25թթ և 1932թ-ից եղել է Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն), 1926-27թթ` Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական, 1928-29թթ` Լենինականի դրամատիկական (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան), 1930-32թթ` Երևանի բանվորական թատրոնների դերասան: 1952-53թթ եղել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենը: Նրա դերասանական ակտիվ խառնվածքը դրսևորվել է հատկապես ժամանակակից հերոսների մարմնավորումներում: Հավաստի կերպարներ է ստեղծել և' դրամատիկական, և' կատակերգական ժանրերում: Խաղացած ներկայացումներից են` Ա.Գուլակյանի «Արշալույսին» (Վահագն), Ն.Զարյանի «Փորձադաշտ» (Կարսեցյան), Գ.Սունդուկյանի «Պեպո» (Կակուլի), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Օթարյան), «Քաոս» (Սմբատ), Կոռնեյչուկի «Ռազմաճակատ» (Օգնև), Վ.Շեքսպիրի «Համլետ» (Լաերտ, Կլավդիոս), «Օթելլո» (Յագո), Ա.Օստրովսկու «Անօժիտը» (Պարատով), «Եկամտաբեր պաշտոն» (Ժադով), Նար-Դոսի «Սպանփսծ աղավնին» (Թուսյան) և այլն: Մեծապես նպաստել է հայկական կինոարվեստի ձևավորմանն ու զարգացմանը: 1926թ-ից նկարահանվել է կինոյում` «Պեպո» (1935թ.), «Զանգեզուր» (1938թ.), «Սևանի ձկնորսները» (1938թ.), «Լեռնային արշավ» (1939թ.), «Դավիթ Բեկ» (1944թ.), «Սիրտն է երգում» (1957թ.), «Անձամբ ճանաչում եմ» (1958թ.) և այլն: Հյուրախաղերով հանդես է եկել Բուլղարիայում, Չեխոսլովակիայում և այլուր: Գրել է «Դեմքեր, հանդիպումներ» (1974թ.) գիրքը: Եղել է ՀԽՍՀ 2-րդ գումարման Գերագույն սովետի դեպուտատ: 1950թ. և 1952թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի, 1936թ.` Հայաստանի վաստակավոր, 1943թ.` Հայաստանի, 1974թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար