Գևորգ Ախվերդյան

Բանասեր, բժիշկ, տնտեսագետ

Խորեն Ստեփանե

Բանաստեղծ

Ալեքսանդր Աբելյան

Դրամատուրգ, թատերական գործիչ

Արաքսի Օհանյան

Դերասանուհի, բեմադրիչ

Հրաչյա Մեքինյան

Բեմանկարիչ, դերասան

Սերգո Միկոյան

Պատմաբան

Գայանե Մամաջանյան

Գեղանկարչուհի

Գևորգ Սարգսյան

Գեղանկարիչ

Վահե Խաչատրյան

Կինոռեժիսոր, կոմպոզիտոր

Արմինե Գրիգորյան

Երգչուհի, դերասանուհի

Լուսինե Մարտիրոսյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

 

 

 

 

ԼՈՐԵՆՑ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

Դերասան

6 հուլիս, 1935 - 26 մարտ, 2017

Ծնվել է Բաքվում: Եղել է գրող հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանի ամուսինը: Ավարտել է Բաքվի հայկական միջնակարգ դպրոցը: 1953-57թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Վավիկ Վարդանյանի արվեստանոցում: 1957-62թթ աշխատել է Լենինականի պետական դրամատիկական թատրոնում (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն), 1962-64թթ` Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: 1964թ-ից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ կերտել է բազմաթիվ դերեր: Խաղացած ներկայացումներից են` Ֆ.Դոստոևսկու «Ապուշը» (Միշկին), Լ.Շանթի «Հին աստվածներ» (Վանահայր), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Կասիո), Ժ.Հարությունյանի «Խաչմերուկ» (Ադամյան), «Ղազարը գնում  է պատերազմ» (Վասիկ), Ա.Չեխովի «Բալի այգի» (Գաև), Ա.Վարդանյանի «Ախացել» (Ոստիկան), Շիլլերի «Ավազակներ» (Կարլ Մոոր), Գ.Ֆիգերեյդոյի «Եզոպոս» (Եզոպոս), Պ.Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» (Մորգենթաու), Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» (Տեր Հայկազուն) և այլն: Բազմաթիվ դերեր է կերտել նաև հեռուստաթատրոնում: Նկարահանվել է ֆիմերում` «Նվագախմբի տղաները» (1960թ.), «Հեղնար աղբյուր» (1970թ.), «Ջրհորի մոտ» (1970թ.), «Այդ քաղցր խոսքը` ազատություն» (Մոսֆիլմ, 1972թ.), «Ամեն ինչ նորից» (1989թ.) և այլն: 1984թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2003թ.` ժողովրդական արտիստի կոչման, 2006թ.` «Տարվա լավագույն տղամարդու դերի համար» մրցանակի: Մահացել է Երևանում: