Սիրանույշ

Դերասանուհի

Սարգիս Քամալյան

Բանահավաք, արձակագիր, թարգմանիչ

Լևոն Սաղաթելյան

Դրամատուրգ

Համբարձում Պերպերյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Խաչիկ Դաշտենց

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Գուրգեն Շահնազ

Բանաստեղծ

Նվարդ Ասատրյան

Դերասանուհի

Աիդա Հայրապետյան

Թարգմանիչ, գրականագետ

Սերգեյ Առաքելյան

Դերասան, արվեստաբան

Արծվին Գրիգորյան

Ճարտարապետ

Տավրոս Դաշտենց

Կինոսցենարիստ, կինոգետ

Վաչագան Սարգսյան

Գրող, թարգմանիչ

Արթուր Փափազյան

Դաշնակահար

Ֆորշ

Երգիչ, երգահան

Էդուարդ Քալանթարյան

Մարզական մեկնաբան

Հասմիկ Վերդյան

Դերասանուհի

Առաքել Մաղաքյան

Թավջութակահար

Արամ Ավետիս

Արձակագիր, կինոգետ

 

 

 

 

ԺԱԿ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Դերասան

1 հունվար, 1936 - 12 հունվար, 2021

Ծնվել է Լենինգրադում (այժմ` Սանկտ Պետերբուրգ): Մեկ տարին չբոլորած` ընտանիքով տեղափոխվել է Երևան: 1953թ. ավարտել է Երևանի Դերժինսկու անվան միջնակարգ դպրոցը: 1953-58թթ սովորել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում: 1958-62թթ աշխատել է Վիլնյուսի պետական ռուսական թատրոնում` որպես դերասան, ապա` մինչ 1977թ., աշխատել է որպես դերասան Սովետական Միության մի շարք քաղաքների ռուսական թատրոններում` Օմսկ, Պետրոզավոդսկ, Բաքու, Թբիլիսի և այլն: 1977թ. տեղափոխվել է Երևան և որպես դերասան աշխատել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում, որտեղ խաղացել է մինչ 2010թ.: 1993թ-ից աշխատել է նաև Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Կերտել է ավելի քան 200 դեր: Խաղացած ներկայացումներից են` «Հերակլեսի սխրանքները» (Ագամեմնոն), «Անժելո» (Անժելո), Լ.Վոյնիչի «Բոռը» (Արթուր), Ա.Դյումայի «Դարտանյանը և երեք հրացանակիրները» (Դարտանյան), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Սեյրան), Պ.Զեյթունցյանի «Արշակ թագավոր» (Մերուժան Արծրունի), Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Օսեփ), Ս.Խանզադյանի «Մխիթար սպարապետ» (Աբդուլա փաշա), Է.դե Ֆիլիպպոյի «Ցիլինդր» (Ցիլինդր), Դ.Պսաֆասի «Պահանջվում է ստախոս» (Ֆերեկիս), Վ.Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր» (Մալվոլիո) և այլն: Նկարահանվել է ֆիլմերում, որոնցից է լիտվական «Քայլեր մշուշում» (1959թ.), հեռուստատեսային բեմադրություններում, սերիալներում: 1977թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 1980-ականներին` Գերագույն Սովետի դիպլոմի և Պատվո շքանշանի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար