Արամ Հայկազ

Արձակագիր

Կարապետ Մինասյան

Բեմանկարիչ

Գևորգ Ոսկանյան

Գեղանկարիչ

Ավո Ուվեզյան

Կոմպոզիտոր, գործարար

Մելս Սանթոյան

Գրականագետ

Անայիս Ներսեսյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Թևոսյան

Հեռուստալրագրող

Գևորգ Քեշիշյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ԺԱԿ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1936թ. հունվարի 1-ին, Լենինգրադում (այժմ` Սանկտ Պետերբուրգ): Մեկ տարին չբոլորած` ընտանիքով տեղափոխվել է Երևան: 1953թ. ավարտել է Երևանի Դերժինսկու անվան միջնակարգ դպրոցը: 1953-58թթ սովորել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում: 1958-62թթ աշխատել է Վիլնյուսի պետական ռուսական թատրոնում` որպես դերասան, ապա` մինչ 1977թ., աշխատել է որպես դերասան Սովետական Միության մի շարք քաղաքների ռուսական թատրոններում` Օմսկ, Պետրոզավոդսկ, Բաքու, Թբիլիսի և այլն: 1977թ. տեղափոխվել է Երևան և որպես դերասան աշխատել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում, որտեղ խաղացել է մինչ 2010թ.: 1993թ-ից աշխատում է նաև Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Կերտել է ավելի քան 200 դեր: Խաղացած ներկայացումներից են` «Հերակլեսի սխրանքները» (Ագամեմնոն), «Անժելո» (Անժելո), Լ.Վոյնիչի «Բոռը» (Արթուր), Ա.Դյումայի «Դարտանյանը և երեք հրացանակիրները» (Դարտանյան), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Սեյրան), Պ.Զեյթունցյանի «Արշակ թագավոր» (Մերուժան Արծրունի), Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Օսեփ), Ս.Խանզադյանի «Մխիթար սպարապետ» (Աբդուլա փաշա), Է.դե Ֆիլիպպոյի «Ցիլինդր» (Ցիլինդր), Դ.Պսաֆասի «Պահանջվում է ստախոս» (Ֆերեկիս), Վ.Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր» (Մալվոլիո) և այլն: Նկարահանվել է ֆիլմերում, որոնցից է լիտվական «Քայլեր մշուշում» (1959թ.), հեռուստատեսային բեմադրություններում, սերիալներում: 1977թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 1980-ականներին` Գերագույն Սովետի դիպլոմի և Պատվո շքանշանի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար