
Թեոդոր Աման
Գեղանկարիչ

Գուսան Շերամ
Աշուղ

Արազի
Արձակագիր, թարգմանիչ

Սերգեյ Շաթիրյան
Կոմպոզիտոր, դիրիժոր

Հրանտ Ստեփանյան
Գեղանկարիչ

Սաղաթել Հարությունյան
Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Գոհար Գրիգորյան
Ճարտարապետ

Արմեն Աղալյան
Ճարտարապետ

Աշոտ Ալեքսանյան
Ճարտարապետ

Արեգ Լուսինյան
Կոմպոզիտոր

Հասմիկ Փիլիպոսյան
Արվեստաբան

Բաբկեն Սիմոնյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Համլետ Ղուշչյան
Հաղորդավար, լրագրող

Անուշկա
Երգչուհի, դերասանուհի

Կարինե Աշուղյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Սոնա Առուստամյան
Բալետի արտիստ, պարուսույց

Սամվել Դավթյան
Ռեժիսոր

Աննա Դավթյան
Դերասանուհի
ԴԱՎԻԹ ԲԵՋԱՆՅԱՆ

9 հունվար, 1944 - 20 փետրվար, 2011
Ծնվել է Երևանում: Եղել է քանդակագործ Հովհաննես Բեջանյանի որդին և երգչուհի Նադեժդա Սարգսյանի ամուսինը: 1950-60թթ սովորել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: 1960թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը և ընդունվել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ: 1967-70թթ որպես դաշնակահար հանդես է եկել «Կռունկ», 1971-78թթ` «Սերպանտին» վոկալ-գործիքային անսամբլներում, հեղինակել է մի շարք Էստրադային երգեր` «Կաբարե», «Սպասում եմ քեզ», «Աշնանային մեղեդի», «Ամեն վայրկյան» և այլն: 1972թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1972-90թթ մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների և մրցույթների: 1972-92թթ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, եղել է դոցենտ: 1992-99թթ եղել է «Հայեր» մշակութային կենտրոնի անդամ: 1999-2007թթ հանդիսացել է «Էմի Բի» պրոդյուսերական կենտրոնի գեղարվեստական ղեկավարը: 1973թ-ից կերտել է բազմաթիվ մոնումենտալ հուշարձաններ, որոնք տեղադրվել են Երևանում և աշխարհի բազմաթիվ քաղաքներում: Եղել է նաև բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումների, գեղարվեստական և կարճամետրաժ ֆիլմերի բեմադրող նկարիչը: Քանդակագործի ստեղծագործություններից հիշարժան են «Ճանապարհաշինարարին նվիրված», «Զոհվածների հուշարձան», «Գիտություն», «Շնորհակալություն», Երևանում տեղադրված Առնո Բաբաջանյանի և շատ այլ հուշարձաններ: Մահացել է Երևանում: