ԱԼԵՔՍԵՅ ՀԵՔԻՄՅԱՆ

Կոմպոզիտոր

10 մայիս, 1927 - 24 ապրիլ, 1982

Ծնվել է Բաքվում: 1941թ. ավարտել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժինը, 1943թ.` Երևանի Մայակովսկու անվան միջնակարգ դպրոցը, 1955թ.` ԽՍՀՄ ՆԳՆ բարձրագույն դպրոցը: 1942-46թթ եղել է Անդրկովկասյան երկաթուղու Երևանի բաժանմունքի էլեկտրիկ, ապա` մեխանիկ: 1946թ. ծառայության է անցել ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության համակարգում: 1955-70թթ եղել է Սերպուխովո քաղաքի ներքին գործերի բաժնի պետը, Մոսկվայի մարզի քրեական հետախուզության պետի տեղակալը, ապա` պետը, 1970-73թթ` Մոսկվայի մարզային խորհրդի գործկոմի ներքին գործերի վարչության պետի տեղակալը: Գրել է ժողովրդական-քաղաքային ոճի ավելի քան 300 երգ: 1957թ. երիտասարդության համաշխարհային փառատոնում նրա երգն արժանացել է ուշադրության, իսկ 1961թ. շահել առաջին կարգի մրցանակ: 1982թ. «Գարուն է գալիս» երգի համար նրան շնորհվել է առաջին մրցանակ: Կոմպոզիտորի ստեղծագործություններից առավել հայտնի են «Բարի արագիլ», «Կռունկ, բարով եկար», «Երգիր ինձ համար», «Ղարաբաղի եղնիկ», «Իմ Հայաստան», «Ղարաբաղ» երգերը: 1972թ. արժանացել է ԽՍՀՄ ներքին ծառայության գեներալ-մայորի կոչման: Արժանացել է նաև ԽՍՀՄ ՆԳՆ «Վաստակավոր աշխատող», «Աշխատանքային գերազանցիկ» կրծքանշանների: 1973թ. արժանացել է Դաղստանի, 1981թ.` Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Մոսկվայում, թաղված է Երևանում: Նրա անունով է կոչվել Երևանի թիվ 13 երաժշտական դպրոցը: