Ոսկան Երևանցի

Տպագրիչ, մշակութային գործիչ, լեզվաբան

Լուկաչ Պատրուբանի

Լեզվաբան, բանասեր

Հերան Շաբան

Գեղանկարիչ

Իվան Ղալամյան

Ջութակահար

Կարպ Խաչվանքյան

Դերասան, բեմադրիչ

Ֆլորա Գրիգորյան

Բեմանկարիչ

Հովիկ Վանյան

Դերասան

Մանե Սարինյան

Թարգմանիչ, գրականագետ

Ավետիք Չթչյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ՍԱՆԱՀԻՆԻ ԿԱՄՈՒՐՋ

Սանահինի կամուրջը միջնադարյան Հայաստանի նշանավոր ճարտարապետական կառույց է Ալավերդի քաղաքում, Դեբեդ գետի վրա: Ինչպես ասում են, այն ամենալավ պահպանվածն է հների մեջ և ամենամեծ թռիչք ունեցողն է: Կամրջի ձախակողմյան ծայրին երբեմնի գտնվող խաչքարի հակառակ երեսի արձանագրության համաձայն կամուրջը 12-րդ դարի վերջին տասնամյակում կառուցել է տվել Զաքարե և Իվանե  եղբայրների քույր Վանենի թագուհին իր ամուսնու` վաղամեռ Կյուրիկյան Աբաս թագավորի հիշատակին: Տեղադրված է Դեբեդ գետի հունի նեղ և նպաստավոր ափեր ունեցող հատվածում: Այն ունի միաթռիչք կիսաշրջանաձև կամար` 18,6մ բացվածքով, եզերված փոքր ինչ առաջ ընկած զույգ կամարագոտիներով: Միանգամայն բնական է և իմաստավորված կամրջի միաթռիչք լինելը. կառուցելով լեռնային սրընթաց գետի վրա, շինարարները հեռատեսորեն խուսափել են միջանկյալ հենարաններից: Կամարի աջ կրունկն զգալիորեն բարձր է ձախից և նստած է գետի հունի վրա` ուղղաձիգ կախված բազալտե ամրակուռ ժայռին, որով մի կողմից զերծ է մնում հեղեղումներից, մյուս կողմից քարային աշխատանքի ծավալը հասցված է նվազագույնի: Սանահինի կամուրջի ձախակողմյան ցածր մակարդակից դեպի ընդհանուր հորիզոնական մակարդակ անցումը կատարված է աստիճանների միջոցով: Միջին մասի եզրապատերի չորս անկյուններում, որպես պահպանիչ խորհրդանշաններ, քարի մեջ ընկղմված կեցվածքով պատկերված են մեկական առյուծներ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար