Գրիգոր Օշականցի

Բանաստեղծ, հնագետ, եկեղեցական գործիչ

Փիլիպոս Վարդազարյան

Հրատարակիչ, մշակութային գործիչ

Նիկիտա Բալիև

Դերասան, բեմադրիչ, թատերական գործիչ

Հակոբ Մնձուրի

Արձակագիր

Զարեհ Խրախունի

Բանաստեղծ

Ալինա Փահլևանյան

Երաժշտագետ

Հակոբ Չոլաքյան

Ազգագրագետ, բանաստեղծ, գրականագետ, լեզվաբան

Գագիկ Գյուրջյան

Ճարտարապետ

Արմեն Ադամյան

Կիթառահար, երգիչ

Գագիկ Սիրավյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ԳՅՈՒՄՐԻԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Սբ. Աստվածածին եկեղեցին  (Յոթ Վերքը) կառուցվել է 1882-1887թթ, նախկին փայտաշեն եկեղեցու տեղում Գևորգ 5-րդ Տփխիսեցի Սուրենյանց կաթողիկոսի 1878-86թթ նախաձեռնությամբ և մեծագույն ջանքերով: Ալեքսանդրապոլի եկեղեցիներից ամենաերիտասարդ այս կառույցն իր ամբողջ նկարագրով առանձնանում է նախորդներից: Հայ ավանդական եկեղեցիներից այն տարբերվում է իր լայն, մասիվ և ձգված ճակտոնով, որը ձգվում է երկայնական ճակատների ծայրից ծայր, շենքի ծավալից առաջացող չորս անկյունային խորանների ծավալներով, լոտոսաձև սյունագլուխ ունեցող զույգացված սյուներով, զույգ կեղծ գմբեթներով: Բացառիկ է արտաքին շարվածքի քարերի մշակումը` հատուկ մուրճով (սանրտարաղ) վարպետները մշակել են դրանց մակերեսները այնպես, որ առաջանան եղևնաձև ակոսիկներ: Շնորհիվ այսպիսի մշակման` շարքի քարերը անդրադարձնում են արևի լույսը տարբեր ուղղություններով` ստեղծելով լույսի և ստվերի անկրկնելի խաղ: Եկեղեցում է գտնվում քաղաքի հնագույն <> սրբապատկերը: Ըստ ավանդության, մագաղաթի վրա պատկերվել է Ղուկաս Ավետարանչի ձեռքով:  Այս նկարը խորհրդանշում է Աստվածամոր յոթ վերքերը: Մագաղաթը 1830թ. Ալեքսանդրապոլ են բերել գաղթականները Հասանղալայի վանքից: Չնայած Սբ. Յոթ վերք եկեղեցին իր չափերով զիջում է Սբ. Ամենափրկչին, սակայն համարվել է քաղաքի առաջնորդանիստ եկեղեցին: Խորհրդային տարիներին ողջ Հայաստանում գործել են միայն Էջմիածնի Մայր Տաճարը և Սբ. Յոթ վերք եկեղեցին: Երբ փակել են քաղաքի մյուս եկեղեցիները, Սբ. Յոթվերքի խորաններից մեկը ծառայել է կաթոլիկներին, իսկ մյուսը` ռուս հավատացյալներին: Սրանով քաղաքի գլխավոր եկեղեցին համախմբել է բոլոր հավատացյալներին: Եկեղեցու վեղարը փայտից է եղել: 1988թ. երկրաշարժից առաջ այն փոխարինվել է քարե կոնստրուկցիայով: Երկրաշարժը պատճառ հանդիսացավ զանգակատան և երկու փոքրիկ գմբեթների ավերմանը: Երկրաշարժից վնասված այս հատվածները վերականգնվել են: Քանդված գմբեթները տեղադրվել են եկեղեցու բակում` որպես հուշակոթող: Եկեղեցին վերանորոգվել է Վարդան Ղուկասյանի հանգանակություններով։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար