Գալուստ Շերմազանյան

Բանահավաք, դրամատուրգ

Գարեգին Սրվանձտյան

Ազգագրագետ, եկեղեցական գործիչ, բանասեր-բանահավաք

Միքայել Փորթուգալ

Բանասեր, հայագետ

Մամիկոն Գևորգյան

Դրամատուրգ, թարգմանիչ

Մուշեղ Աղայան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Տիրան Երկանյան

Ճարտարապետ

Արշալույս Արշարունի

Բանաստեղծ, գրականագետ, թատերագետ

Սերգեյ Սարինյան

Գրականագետ

Առաքել Առաքելյան

Գեղանկարիչ

Սերժ Առաքելյան

Բանաստեղծ, լրագրող

Արմեն Սմբատյան

Կոմպոզիտոր

Արմեն Միրաքյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ԼՄԲԱՏԱՎԱՆՔ

Լմբատավանքը գտնվում է Արթիկից մոտ 2կմ հարավ-արևմուտք։ Լմբատավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցին պատկանում է միախորան խաչաձև կենտրոնագմբեթ փոքր եկեղեցիների խմբին: Լավագույն պահպանված ու հանրահայտ հուշարձաններից է: Թեև հարուստ է ավելի ուշ` 11-րդ դարից սկսած տարբեր բովանդակություն ունեցող արձանագրություններով, սակայն դրանցից ոչ մեկում չի վկայված հուշարձանի կառուցման առավել հավանական ժամանակը` 7-րդ դարը: Խաչաթևերը համարյա հավասար են, ուղղանկյուն, բացի արևելյանից, որում տեղավորված է կիսաշրջան խորանը: Միակ մուտքը բացվում է արևմտյան կողմում` տեղավորված ոչ թե արևելք-արևմուտք առանցքի վրա, այլ նրանից ձախ: Միախորան եկեղեցիների համեմատությամբ Լմբատավանքի ս.Ստեփանոս եկեղեցին էական մի տարբերություն ունի: Նրա հարավային և հյուսիսային խաչաթևերը ծածկված են ոչ թե գլանաձև թաղերով (ինչպես նույնատիպ այլ հուշարձաններում), այլ գմբեթարդներով: Փոխանցումը դեպի դրանց կիսաշրջան հիմքերը կատարված են մեծ և փոքր տրոմպների օգնությամբ: Ճակատների մշակման բոլոր ճարտարապետական տարրերը (քիվերը, լուսամուտների զարդանախշ կամարունքերը), ինչպես նաև լուսամուտների տեղաբաշխման կարգը, թմբուկի ութնիստ ծավալաձևը և այլ հատկանիշներ, միանգամայն համապատասխանում են հայկական 7-րդ դարի եկեղեցիների ոճին: Որմնանկարներն իրենց բովանդակության, պատկերագրության և գունային լուծման առանձնահատկություններով նույնպես թվագրվում են 7-րդ դարով: Կենտրոնում պատկերված է գահակալ Քրիստոսը, շուրջը՝ երկնային ուժերի սիմվոլներ, բոցի լեզուների ֆոնի վրա։ Աջ ու ձախ մասերին պատկերված են դեպի խորանի կենտրոնը շարժվող երկու ձիավոր (մեկը Սբ.Գևորգն է)՝ ձեռքերին խաչավարտ ցուպով։ Մեկ այլ ոմնանկարում ներկայացված է Եզեկիել մարգարեի տեսիլքի հիմա վրա ստեղծված Աստվածահայտնության տեսարանը՝ քառակերպի (տետրամորֆ) պատկերն է՝ չորս գլխով (մարդ, առյուծ, եզ, արծիվ) և բացված աչքերով ծածկված թևերով։ Որմնանկարները հարթապատկերային են, տեղ-տեղ գրաֆիկական մոտեցումով, կատարված են հյութեղ, գուներանգային մեծ ներդաշնակությամբ։ Սկզբնապես կտուրի լանջերն ու վեղարը ծածկված են եղել կղմինդրով, որը հետագա նորոգումների ժամանակ, հավանաբար 13-րդ դարի սկզբին, փոխարինվել է սալքարերով: Նույն նորոգումների ժամանակ արևմտյան խաչաթևի հարավային և հյուսիսային պատերին կից հավելվել են ավանդատներ` քանդելով եկեղեցու շքամուտքը: 1950-ական թվականներին եկեղեցու շրջապատը հնագիտական ուսումնասիրության է ենթարկվել, վերանորոգվել են ավերված մասերը և կտուրի ու վեղարի ծածկասալերը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար