Սամվել Գանթարյան

Բառարանագիր, թարգմանիչ

Սեդրակ Մանդինյան

Դերասան, գրող

Ստեփան Լիսիցյան

Ազգագրագետ, պատմաբան, թարգմանիչ

Դավիթ Չիսլյան

Ճարտարապետ

Էլիզա Գյուլեսերյան

Դերասանուհի, մանկավարժ

Տիգրան Սիմոնյան

Գեղանկարիչ

Գրիգոր Ազիզյան

Գեղանկարիչ

Շաքե Վարթենիսյան

Օպերային երգչուհի

Սարգիս Հարությունյան

Բանասեր, ազգագրագետ

Ներսես Մկրտչյան

Լեզվաբան, արևելագետ

Ֆելիքս Բախչինյան

Գրականագետ, թարգմանիչ

Վազգեն Ասատրյան

Բաս-կիթառահար

Վահրամ Սահակյան

Դրամատուրգ, կինոռեժիսոր

Մարինա Սուլթանյան

Հաղորդավար, պրոդյուսեր

Միհրան Ծառուկյան

Երգիչ, դերասան

Արտակ Վարդանյան

Հաղորդավար, լրագրող

Նարե Գևորգյան

Երգչուհի

 

 

 

 

ԱԶՈԽԻ ՔԱՐԱՆՁԱՎ

Արցախի Հադրութի շրջանի Ազոխ և Դրախտիկ գյուղերի միջև գտնվող քարանձավը հանդիսանում է քարի դարի Կովկասյան բնակավայրերից հնագույններից մեկը: Հին հայկական պատմիչները բազմիցս հիշատակել են Ազոխի քարանձավը: Մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ Ամարասի տիրակալները այստեղ էին թաքցնում Արցախ աշխարհի հարստությունները: 1960-ական թվականերին հնագետները սկսել են քարանձավի ուսումնասիրությունը: Ամենամեծ սրահը զբաղեցնում է 3000 քմ մակերես: Հսկայական կլոր դահլիճի պատերը ունեն տարօրինակ մակերևույթ, կարծես պատված լինեն օձերով: Այդ սրահից տարբեր կողմեր միջանցքներ են ձգվում: Արևելյանը, կապում է մեծ սրահը հաջորդի հետ: Որոշ հատվածներում նկատվում է մարդու աշխատանքի ազդեցությունը: Մի քանի մետրից սկսվում է երրորդ սրահը: Շթաքարերով զարդարված կամարները սրահը բաժանում են մի քանի մասի: Հատակը անհարթ է, տեղ-տեղ կազմավորվել են փոքր ջրափոսեր: Տարբեր հատվածներում կան ուղղաձիգ անցքեր, բարձրանում են սրածայր պտկաքարեր, իսկ պատերի մեջ բացվում են խճճված անցքեր և աստիճաններ: Այստեղ հայտնաբերվել են բազմապիսի կավե իրեր, տաշած քարեր, կենդանիների հարյուրավոր ոսկորներ: Պարզվում է, որ 1-ին մարդիկ ունեցել են ավականին բազմապիսի սնունդ: Սննդի մնացորդների մեջ գիտնականները հայտնաբերել են այնպիսի կենդանիների մնացորդներ, որոնք վաղուց անհետացել են: Ի տարբերություն մյուս դահլիճների, 4-րդ դահլիճի հատակը հարթ է և բավականին չոր, քանի որ ստորերկրյա ջրերը այստեղ չեն թափանցում: Սրահը ունի միայն մեկ մուտք և այստեղ ավելի ցայտուն են մարդկային աշխատանքի հետքերը: Շատ հավանական է, որ այդ սրահը ծառայել է որպես գաղտնարան կամ ինքնատիպ պահեստ: Այստեղից միջանցքը թեքվում է դեպի հարավ-արևմուտք և դուրս է գալիս դեպի քարանձավի հարավային մուտքը: Մուտքի մոտ, 7 մ խորության վրա, հնէաբանները հայտնաբերել են մուստերյան դարաշրջանի նեանդերթալցու վերին ծնոտի բեկոր: Բեկորը, իր կառուցվածքով և ատամների դասավորությամբ զգալիորեն տարբերվում է ժամանակակից մարդու ծնոտից: Մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ծնոտի վրա պահպանվել են իմաստության և երկու այլ ատամների մնացորդներ: Ազոխի քարանձավի առաջին բնակչի ծնոտի հայտնաբերումը ունի մեծ նշանակություն: Նկարագրված չորս սրահներից բացի, հետագայում հայտնաբերվել են ևս երկուսը: Իհարկե առայժմ հայտնաբերված են ոչ բոլոր գաղտնիքները: Բազմաթիվ հազարամյակներ գործող այդ ընդարձակ նախնադարյան բնակավայրը պարբերաբար ուսումնասիրվում է և մատուցում է նոր անակնկալներ հատազոտողներին:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար