Եգոր Խուբով

Պատմաբան, բանասեր, բանաստեղծ

Վահան Բաստամյան

Բանասեր, եկեղեցական գործիչ

Նորայր Բյուզանդացի

Լեզվաբան, հայագետ

Կարապետ Մելիք-Օհանջանյան

Բանասեր, հայագետ, արևելագետ

Արմեն Դարյան

Արձակագիր, թարգմանիչ

Բագրատ Գրիգորյան

Գեղանկարիչ

Մարի Զաքարյան

Գրականագետ

Վերժինե Սեմիրջյան

Գեղանկարչուհի

Անուշ Ասլիբեկյան

Թատերագետ, արձակագիր, դրամատուրգ

Գրիգոր Գալստյան

Հաղորդավար, ռեժիսոր

 

 

 

 

ԱՐՈՒՃԻ ՎԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ

Արուճի վանքային համալիրը գտնվում է Արագած լեռան արևմտյան լանջի ստորոտում՝ Արագածոտնի մարզում: Մատենագիտական աղբյուրները և շինարարական արձանագրությունը տաճարի կառուցման ժամանակը որոշակի թվագրում են 7-րդ դարի 70-ական թվականներով` կառուցումը վերագրելով իշխան Գրիգոր Մամիկոնյանին: Աղբյուրներից մեկում հիշատակվում է, որ տաճարը կառուցվել է Անաստաս կաթողիկոսի գահակալության շրջանում՝ 667թ.: Ինչպես 7-րդ դարի մյուս հուշարձաններում, Արուճի տաճարում ևս նկատելի է Զվարթնոցի որոշ ազդեցություն, որն իր արտահայտությունն է գտել առանձին ճարտարապետական ձևերի և կոնստրուկտիվ լուծումների մեջ: Արուճի տաճարի հուժկու և հավասարակշռված ծավալատարածական հորինվածքը հարազատորեն արտահայտում է հատակագծով պայմանավորված ներքին տարածության համակարգը: Ճարտարապետական լուծմամբ առանձնապես ուշագրավ է արևելյան ճակատը, որում երկու որմնախորշերն ու պատի միջին մասը պսակված են երեք որմնանկարներից կազմված ընդհանուր կամարունքերով, մի բան որ չի հանդիպում նույն ժամանակի այլ հուշարձաններում: Տաճարի ներքին պատերը ծեփված են եղել կրաշաղախով ու պատած որմնանակարներով, որոնք խիստ վնասված վիճակում տեղ-տեղ պահպանվել են: Ավագ խորանի գմբեթարդում պատկերված է Համբարձման տեսարանը: Կապույտ ֆոնի վրա, երկու հրեշտակների միջև, պատկերված է խոշոր չափերի ( 7 մ բարձրությամբ ) Քրիստոսը` ձախ ձեռքին մագաղաթի գալար: Ականթի տերևների վարդյակների ու պտուղներով ( խաղող, նուռ ) լցված զամբյուղների միահյուսվածքից կազմված զարդագոտիով պատվանդանը բաժանված է երկու մասի: Ավագ խորանի հյուսիսային պատերին, հասակով մեկ, պատկերված են ( մի քանիսի ձեռքին գրքեր ) վեց առաքյալներ: Ենթադրվում է, որ մնացած վեց առաքյալները պատկերված են եղել հարավային պատին, իսկ երեք պատուհանների միջև` Աստվածամայրն ու հրեշտակները: Որմնանկարչական այս հոյակապ հորինվածքը ( պահպանված է նկարչի անունը` Ստեփանոս ) ժամանակակից է տաճարի կառուցմանը և կրում է արևելյան հելլենիստական արվեստի կնիքը: Իր երկարատև պատմության ընթացքում տաճարը մի քանի անգամ նորոգվել է ( նույնիսկ վերածվել ամրոցի` առանձին հատվածներում շրջապատվելով պաշտպանական պատերով ), սակայն անաղարտ պահպանել է իր նախնական նկարագիրը: 1-ին անգամ նորոգումը կատարվել է 973թ. ոմն Գորոմի կողմից ( այդ մասին կա արձանագրություն հյուսիսային պատին ), հիմնական նորոգումն ու ամրացումը կատարվել է 1949-56թթ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար