ԵՐԵՎԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶԲՈՍԱՅԳԻ

Հաղթանակ զբոսայգին սկսել է կառուցվել 1930-ական թթ վերջին: Նախապես այն կոչվում էր «Քաղաքային այգի Արաբկիրում»: Պատերազմից հետո վերանվանվեց Հաղթանակ զբոսայգու, որի տարածքը կազմում է 33 հա: Մինչ այդ այգու տեղում ամայի տարածքներ էին:  «Հաղթանակ»  զբոսայգու հուշահամալիրը (Մոնումենտը)` Ստալինի արձանի հետ միասին, բացվեց 1950թ. նոյեմբերի 29-ին: Ստալինի 17մ բարձրություն ունեցող պղնձե արձանի հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովն էր, պատվանդանի հեղինակը՝ ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը: 1962թ. Ստալինի արձանը ապամոնտաժվեց: Հինգ տարի պատվանդանը դատարկ մնաց, իսկ 1967թ. տեղադրվեց Արա Հարությունյանի հեղինակած 22մ բարձրություն ունեցող Մայր Հայաստան արձանը: 1970թ. հուշահամալիրի շենքում բացվեց Հայրենական Մեծ պատերազմին Հայաստանի մասնակցությանը նվիրված թանգարան: 1995թ. այն վերանվանվեց «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի և անցավ ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ: Թանգարանի հարակից տարածքում ցուցադրվում են մի շարք զինատեսակներ, Հայրենական Մեծ պատերազմին Խորհրդային Հայաստանի մասնակցությանը վերաբերող նմուշներ: :  Մասնավորապես, այցելուները կարող են ծանոթանալ հայկական 6 դիվիզիաների, աչքի ընկած մարտիկների գործունեության հետ: Առանձին ցուցադրություններում ներկայացված են հայազգի մարշալների (Հ. Բաղրամյան, Ի. Իսակով, Հ. Բաբաջանյան, Ա. Խանփերյանց) և գեներալների գործունեությանը: 1995 թ., երբ թանգարանն անցավ ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ և վերանվանվեց, թանգարանում իրենց արժանի տեղը գտան Արցախյան պատերազմին նվիրված ցուցանմուշները: Հետպատերազմյան շրջանում, երբ սկսվեց ապագա «Հաղթանակ» զբոսայգու բարեկարգումը, հայտարարվեց հաղթակամարների մրցույթ: Ներկայացվել էին մի քանի տարբերակներ բայց հետագայում որոշվեց, որ այդտեղ պետք է կանգնեցվի Ստալինի արձանը:  1-ին կարուսելը ճոճվող նավակն էր, որը տեղադրվեց 1955-56թթ՝ հետագայում համալրվելով նոր կարուսելներով: 1959թ. այգում բացվեց «Արագիլ» ռեստորանը, որի հեղինակը Ռաֆայել Իսրայելյանն էր: «Արևիկ» արհեստական լիճը սկսեցին կառուցել 1958թ., իսկ շահագործման հանձնեցին 1961թ.: Լճի հեղինակը ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Հակոբյանն էր: Լիճը կրկնում է Սևանա լճի ձևը: Ամենախորը հատվածում լճի խորությունը կազմում է 8,5մ: Սկզբում լիճը նախատեսված էր մարդկանց լողանալու համար: Լճի շրջակայքում մշտապես հերթապահում էին փրկարարներ, որոնք, հիմնականում, ֆիզկուլտինստիտուտի շրջանավարտներն էին:   Լճի հեղինակը ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Հակոբյանն էր: Այն կրկնում էր Սևանա լճի ձևը: Ամենախորը հատվածում լճի խորությունը կազմում է 8.5 մետրի: 1985թ. մայիսի 9-ին՝ Մեծ հաղթանակի 40-ամյակի օրը, տեղի է ունենում Հերոսների ծառուղու և Անհայտ զինվորի վերակառուցված գերեզմանի հանդիսավոր բացումը:

 

 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար