Գերգեյ Չիկի

Դրամատուրգ

Լևոն Իսեցկի

Օպերային երգիչ

Արթին Արթինյան

Գրականագետ

Հրաչյա Հովհաննիսյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Վազգեն Ամարյան

Թարգմանիչ

Սոֆյա Սարգսյան

Դերասանուհի

Գարեգին Դավթյան

Քանդակագործ

Լևոն Խեչոյան

Արձակագիր

Արմեն Աթանյան

Գեղանկարիչ, քանդակագործ

 

 

 

 

ԵՐԵՎԱՆԻ ԿԱՊՈՒՅՏ ՄԶԿԻԹ

Կապույտ մզկիթը Երևանի մուսուլմանական միակ աղոթատունն է, որը կառուցվել է 1766թ.՝ Հուսեյն խանի նախաձեռնությամբ։ Մզկիթ այցելում են մեր երկրում բնակվող մուսուլմանները։ Կապույտ մզկիթը Կովկասում ամենամեծն է։ Այն պահպանվել է Չարենցի շնորհիվ, ով առաջարկել է կառույցը վերածել թանգարանի։ Կառույցի նախկին նշանակությունը վերականգնվել է 16 տարի առաջ` Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությամբ: Երկու մզկիթ է վեր խոյանում՝ մեկը կապույտ գմբեթով (այդ պատճառով էլ կոչվում է Կապույտ մզկիթ), մյուսը, որն ավելի փոքր է, կրում է պարսիկների կրոնական առաջնորդ Հուսեյնի անունը։ Երկու մզկիթները միանում են 28 սենյակների շղթայով։ Բակում աչքի է զարնում նաև կապույտ մինարեթը։ Մզկիթի ներսը պատված է կարմիր գորգով, որը վեհություն է հաղորդում աղոթատանը։ Այս մզկիթը Հայաստանի տեսարժան ու պատմական վայրերից է համարվում։ Որպես երկու ազգերի հանդուրժողական ու ակնածալի վերաբերմունքի ապացույց՝ մզկիթի ցուցասրահում հայկական եկեղեցին և պարսկական մզկիթը կողք կողքի են տեղադրված։ Խորհրդային տարիներին շենքը ծառայել է որպես Երևանի թանգարան:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար