Եփրեմ Սեթյան

Բանասեր, պատմաբան

Տրդատ Պալյան

Բանասեր, մատենագետ, բանահավաք

Արշակ Բրուտյան

Երգահավաք, գեղանկարիչ

Վահան Մալեզյան

Արձակագիր, թարգմանիչ, բանաստեղծ

Կառլեն Անանյան

Ճարտարապետ

Ռոզա Պետրոսյան

Բանաստեղծ, արձակագիր

Սուրեն Թադևոսյան

Կինոօպերատոր

Մարինե Մինասյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ՆՈՐ ՎԱՐԱԳԱՎԱՆՔ

Նոր Վարագավանքը գտնվում Վարագավան գյուղից մոտ 2 կմ արևմուտք, անտառապատ լեռան լանջին: Հիմնադրել է Նոր Բերդի Դավիթ իշխանը 1193-98թթ` կառուցելով վանքի հնագույն` Անապատ եկեղեցին և տոհմական տապանատունը: Դեղնագույն սրբատաշ քարից կառուցված եկեղեցին թաղածածկ դահլիճ է և պատկանում է հայկական երկաբսիդ հուշարձանների հազվադեպ տիպին: Ուշագրավ է շքամուտքը` զարդարված դռան երկու կողմերում քանդակված խաչքարերով: Անապատ եկեղեցուն հյուսիսից կից է թաղածածկ տապանատունը, հարավից` միանավ փոքր մատուռը, իսկ արևմուտքից գավիթը ( ծածկը և հարավային պատը չեն պահպանվել) վանքի հյուսիսային կողմում կանգուն է Սբ. Աստվածածին եկեղեցին, որը կառուցել է Դավիթ իշխանի որդի Վասակ Բ 1224-37թթ: Ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկանի ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն, գլանաձև բարձր թմբուկով գմբեթով եկեղեցու բեմի աբսիդը լուսավորվում է զույգ լուսամուտներով: Մուտքերը երկուսն են` հարավից և արևմուտքից: Վերջինը շքեղ է, հարդարված խճանկար հիշեցնող մուգ մանուշակագույն և բաց կապույտ աստղաձև, շեղանկյուն և վեցանկյուն եզրագիծ ունեցող կենդանակերպ ու բուսական չկրկնվող քանդակազարդ քարերով: Եկեղեցուն արևմուտքից կից է 1237--61-ին վանքի վանահայր Հովհաննես Տուեցու կառուցած խոշոր, ուղղանկյուն գավիթը, որի ծածկը ամբողջովին քանդված է: Համալիրի պարսպից 200 մ հյուսիս միաբանության գերեզմանոցն է` փոքրիկ մատուռով: Վանքն ունեցել է ջրմուղ (ըստ արձանագրության կառուցել է Շառան, 1253թ. ): Սկզբում Անապատ կոչվող մենաստանը 13-րդ դարում վերանվանվել է Նոր Վարագավանք, երբ Վասպուրականի Վարագավանքի վանահայր Ղուկասը, Ջալալեդդինի հրոսակներից հալածված, վերցնելով վանքի հռչակավոր <>` 1237թ. տեղափոխվել է Նոր Բերդի Կյուրիկյան իշխանության այս հոգևոր կենտրոնը: 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար