Գրիգոր Օշականցի

Բանաստեղծ, հնագետ, եկեղեցական գործիչ

Փիլիպոս Վարդազարյան

Հրատարակիչ, մշակութային գործիչ

Նիկիտա Բալիև

Դերասան, բեմադրիչ, թատերական գործիչ

Հակոբ Մնձուրի

Արձակագիր

Զարեհ Խրախունի

Բանաստեղծ

Ալինա Փահլևանյան

Երաժշտագետ

Հակոբ Չոլաքյան

Ազգագրագետ, բանաստեղծ, գրականագետ, լեզվաբան

Գագիկ Գյուրջյան

Ճարտարապետ

Արմեն Ադամյան

Կիթառահար, երգիչ

Գագիկ Սիրավյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ԵՐԵՐՈՒՅՔԻ ՏԱՃԱՐ

Երերույքի տաճարը գտնվում է Շիրակի մարզի Անիպեմզա համայնքի մոտ, Անի մայրաքաղաքից 5 կմ հեռավորության վրա։ Հետազոտողները հիմնվելով հուշարձանի ճարտարապետական վերլուծության տվյալների վրա, տաճարի կառուցման ժամանակը սահմանել են 5-6-րդ դարեր: Տաճարի ընդհանուր առմամբ պարզ արտաքին ճարտարապետության մեջ հարդարանքի միջոցները կիրառված են սահմանափակ ու տեղ են գտել հիմնականում հարավային և արևմտյան ճակատների վրա: Հայաստանի մյուս եռանավ բազիլիկների համեմատությամբ Երերույքի տաճարի ծավալատարածական ձևերն էապես տարբերվում են: Դրանում կարևոր դեր են ունեցել ( այժմ կիսավեր դարձած ) արևմտյան անկյան սենյակները, որոնց երբեմնի աշտարակաձև ծավալմերը տարածականորեն կազմակերպել են արևմտյան ճակատն ու անցումները դեպի հարավային և հյուսիսային ճակատները: Ունեցել է վեց սյուն։ Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ անվանումն առաջացել է այդ սյուների միջոցով ստացված ճարտարապետական լուծման հետևանքով, որի շնորհիվ հեռվից թվացել է, թե կառույցը երերում է։ Երերույքը Հայաստանի ամենաարժեքավոր կառույցներից մեկն է։ Մասնագետների գնահատմամբ՝ այն վաղ միջնադարյան մեզ հայտնի կառույցներից ամենամեծն է։ Տաճարը հսկա բազիլիկ է՝ կառուցված ստիլոբատի (աստիճանաձև հիմք) վրա։ Իր արժանիքներով այն զարգացած միջնադարի մեզ հայտնի հայկական ճարտարապետության հիմնասյուներից է։ Եկեղեցու շուրջ մի պարիսպ կա։ Նրանից դուրս՝ այլ շինություններ, ստորգետնյա սենյակներ։ Մի քիչ ներքևում՝ ձորակի մեջ մի տարօրինակ շինություն։ Իսկ ավելի հեռու, դեպի հարավ – արևելք՝ մի ջրամբարի պատնեշ կա և մի ամբողջ բնակավայր։ Տաճարն իր մեջ պահպանում է անտիկ ճարտարապետության ավանդույթները։ Տաճարի մուտքերից մեկի ձախ կողմում պահպանված արձանագրությունից տեղեկանում ենք, որ 11-րդ դարում Բարգրատունյաց Հովհաննես – Սմբատ արքայի կինը ներդրումներ է կատարել՝ տաճարի վերանորոգման համար։ Տաճարի հարևանությամբ՝ գետնի վրա նկատելի են անցքեր, որոնց ներքևում բավականին ընդարձակ սրահներ կան։ Երկու քարայրների մուտքերը ավելի ցածրադիր մասում են։ Նրանցից մեկի մուտքը փլուզված է և դժվարությամբ կարելի է ներս մտնել։ Իսկ վերը նշված անցքերը երդիկի դեր են կատարել։ 2011թ. կատարված պեղումների ժամանակ (պեղվել են եկեղեցու հարավային եզրի տարածքը) նկատվել էին վաղ քրիստոնեական Հայաստանի համար բացառիկ մի երևույթ։ Դա շատ ընդարձակ մի դամբարանադաշտ է, որտեղ 7-8 պատվանդան կա։ Դրանք քառակուսի են, որոնց վրա հավանաբար եղել են բարձր հուշարձաններ՝ սյան կամ կոթողի ձևով, այսինքն ամեն մի պատվանդանի վրա պետք է պատկերացնել խորանարդ հիմք, որի վրա բարձրանում է քառակող մի կոթող կամ ութանիստ սյուն։ Դրա վրա ևս մի խոյակ կա՝ ծայրին քարե նախշ։ Դեռևս հայտնի չէ, թե ինչի համար են դրանք կանգնեցվել՝ արդյոք մահարձանայի՞ն հուշարձաններ են, թե՞ խորհրդանշական։ Հայտնի չէ նաև դամբարանադաշտի ու բազիլիկի ժամանակագրական և գործառութային կապը։ Տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ նորածինների թաղումներ։ Նորածինների գերեզմանների մեծ քանակը ենթադրել է տալիս, որ այն կապված է հավանաբար ինչ–որ աղետի հետ։ Հնարավոր է, որ դա կապ է ունեցել եկեղեցու բնույթի հետ. Երերույքի տաճարը նվիրված է եղել սուրբ Հովհաննես Մկրտչին, որը շատ սիրված է եղել Հայաստանում։ Լինելով Հիսուսի մկրտիչը՝ գուցե մարդկանց պատկերացման մեջ թույլ է տվել այստեղ թաղել նորածին երեխաներին, ովքեր դեռ մկրտված չեն եղել։ Ամենայն հավանականությամբ՝ այս թաղումները կատարվել են 5-6-րդ դարերում ։ Մի քանի թաղումներում գտնվել են երեխաների կմաղքներ, որոնք փաթաթված են եղել պատանով։ Թաղման կարգը հոտևյալն է ձեռքերը՝ կրծքի վրա խաչված, կամ մեկը դեպի վիզը, մյուսը՝ դեպի որովայնը ձգված։ Դա ընդհանուր քրիստոնեական երևույթ է։ Ավելի խոր, հետևաբար՝ երևի ավելի հին շերտում հայտնաբերվել են մեծ դամբարաններ՝ հավանաբար մեծահասակների։ Դատելով շարվածքից ու քարերի դասավորությունից՝ ենթադրվում է, որ այնտեղ թաղվածները հասարակ մարդիկ չեն:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար