Քեթևան Արամյան

Դերասանուհի

Վաղարշակ Գալփակճյան

Հրապարակախոս, լրագրող

Լևոն Մեսրոպ

Արձակագիր, դրամատուրգ

Միսաք Մեծարենց

Բանաստեղծ

Տիգրան Հախումյան

Գրականագետ, դրամատուրգ, թարգմանիչ, թատերագետ

Նորայր Պողարյան

Ձեռագրագետ, բանասեր, հայագետ

Իսահակ Ալավերդյան

Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Ռուդոլֆ Ժամհարյան

Կինոօպերատոր

Տիգրան Գամաղելյան

Բանաստեղծ, լրագրող

 

 

 

 

ՍՈՒՐԲ ԳԱՅԱՆԵ ԵԿԵՂԵՑԻ

Ըստ 10-րդ դարի հայ պատմիչ և Կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցու, Սբ. Գայանե եկեղեցին 630-41թթ հիմնադրել է Եզր Կաթողիկոսը, այն վայրում, որտեղ հայ հեթանոս թագավոր Տրդատ 3-րդը Գայանե մայրապետին տանջանքների է ենթարկել և սպանել: Գնտվում է Էջմիածին քաղաքում,  hամարվում է հայ առաքելական եկեղեցու գլխավոր սրբավայրերից մեկը։ Պլաստիկ և ավարտուն այս շինությունը զուրկ է հատուկ դեկորատիվ տարրերից։ Իր տիպով՝ գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի է, ունի դասական, պարզ ձև։ Եկեղեցու բոլոր տարրերը՝ թաղերը, կամարները և այլն, ներդաշնակ են ու խոսուն։ Ավագ սեղանի տակ գտնվում է Սբ. Գայանեի տապանաքարը։ Եկեղեցին ունի երեք մուտք. գլխավորն արևմտյան կողմից է, իսկ մնացած երկուսը՝ հարավից և հյուսիսից, տեղավորված իրար դիմաց։ Հարավ-արևմտյան խորանի միջից բացվում է մեկ այլ դուռ, որ տանում է դեպի ավագ սեղանի տակ տեղավորված տապանատունը, որտեղ ըստ ավանդության թաղված է կույս Գայանեն։ Սբ. Գայանեն հայկական ճարտարապետության մեջ այն վաղ օրինակներից մեկն է, որտեղ համատեղվել են եռանավ բազիլիկը և կենտրոնագմբեթ եկեղեցին, և որը հետագայում լայն տարածում է ստացել Հայաստանում: Եկեղեցու ներսում կենտրոնական գմբեթը հիմնված է չորս բարձր սյուների վրա, որը ստեղծում է խաչաձև հորինվածք: 1652թ., Փիլիփոս կաթողիկոսի օրոք, եկեղեցին հիմնովին վերանորոգվել է։ 1863թ., Եղիազար կաթողիկոսի օրոք, եկեղեցու արևմտյան կողմից կառուցվել է թաղածածկ մի սրահ, որտեղ թաղված են բարձրաստիճան հոգևորականներ։ Սբ.Գայանե եկեղեցին 2000 թվականից գրանցված է ՅՈՒՆԵՍԿՈ- ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար