Գերգեյ Չիկի

Դրամատուրգ

Լևոն Իսեցկի

Օպերային երգիչ

Արթին Արթինյան

Գրականագետ

Հրաչյա Հովհաննիսյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Վազգեն Ամարյան

Թարգմանիչ

Սոֆյա Սարգսյան

Դերասանուհի

Գարեգին Դավթյան

Քանդակագործ

Լևոն Խեչոյան

Արձակագիր

Արմեն Աթանյան

Գեղանկարիչ, քանդակագործ

 

 

 

 

ԵՐԵՎԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանը հիմնադրվել է 1978թ.՝ նկարիչ Հովհաննես Շարամբեյանի նախաձեռնությամբ, հայկական ժողովրդական կերպարվեստի ու դեկորատիվ-կիրառական արվեստի ավանդույթները պահպանելու և շարունակելու նպատակով: Այն ստեղծվել է Երևանի ժողովրդական ստեղծագործության տան (որը գործել է մինչև 1992թ.) մշտական գործող ցուցահանդեսի հիման վրա: Թանգարանը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության, Արցախի, Ուրֆայի, Մարաշի, Սվազի, Վան-Վասպուրականի և այլ դպրոցների ավելի քան 12 հազար նմուշ: Թանգարանի հավաքածուն մշտապես համալրվում է ժամանակակից ժողովրդական վարպետների աշխատանքներով, սփյուռքահայության նվիրատվություններով: Ցուցադրված են գեղանկաչության, ասեղնագործության, արծաթագործության, խեցեգործության, փայտի և մետաղի փորագրության նմուշներ,  քարե, ոսկրե քանդակազարդ  իրեր, գորգեր ու կարպետներ: Թանգարանն ունի ֆոնդապահոցներ, 4 մշտական ու 2 ժամանակավոր ցուցադրության սրահներ,  գիտական, ցուցահանդեսների կազմակերպման և այլ բաժիններ: Ժամանակակից արվեստի բաժնում ներկայացված են ինքնուս նկարիչներ Հաբեթնակ Բաբայանի, Ասատուր Ճերմակյանի, Գևորգ Ոսկանյանի, Հարություն Աթոյանի, Գերասիմ Ամիրյանի, Հովհաննես Համբարձումյանի, քանդակագործ Արտաշես Պետրոսյանի,   դեկորատիվ-կիրառական արվեստի բաժնում՝  Վահան Հացագործյանի, Հակոբ Ազատյանի, Հրաչիկ  Ստեփանյանի, Կարապետ Նորաշխարհյանի, Սահակ Սահակյանի, Արծրուն Բերբերյանի, Էդուարդ Ղազարյանի, Ռաֆիկ Բադալյանի, Սոնա Գարամանյանի, Մարի Համալյանի և ուրիշների գործերից: Թանգարանը ոչ միայն հավաքում, պահպանում, ուսումնասիրում, ցուցադրում է ժողովրդական արվեստի ստեղծագործություններ, այլև օգնում է ժողովրդական վարպետներին, մշակութային կապեր հաստատում արտերկրի համանման հաստատությունների հետ, ցուցահանդեսներ կազմակերպում տարբեր քաղաքներում: Մասնաճյուղեր ունի Երևանում (փայտարվեստի) և Դիլիջանում: Թանգարանը 2008 թ-ին կոչվել է Հովհաննես Շարամբեյանի անունով:

 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար