
Գաբրիել Պատկանյան
Բանաստեղծ, արձակագիր, պատմաբան

Աբգար Բալթազար
Գեղանկարիչ, արվեստաբան

Սենեքերիմ Տեր-Հակոբյան
Բանասեր, մանկավարժ

Հակոբ Ազատյան
Փորագրիչ

Կոնստանտին Խուդաբաշյան
Ճարտարապետ

Նադեժդա Սիմոնյան
Կոմպոզիտոր

Աստղիկ Քամալյան
Երգչուհի

Ալեքսեյ Պապովյան
Քանդակագործ

Արարատ Հակոբյան
Պատմաբան

Արա Մաթևոսյան
Դերասան

Գետիկ Բաղդասարյան
Քանդակագործ

Հելեն Սեգարա
Երգչուհի

Հայկ Հովհաննիսյան
Մարզական մեկնաբան

Անդրանիկ Աբովյան
Բալետի արտիստ
ԴԱԴԻՎԱՆՔ

Դադիվանքը (Խութավանք) եղել է Արցախ նահանգի Խաչեն գավառի կրոնական ու մշակութային կենտրոնը։ Գտնվում է Արցախի Շահումյանի շրջանում` Թարթառ (Տրտու) գետի ձախ ափին, անտառապատ լեռան լանջին։ Հիմնադրվել է մ.թ. 1-ին դարում, քրիստոնեական քարոզչության համար նահատակված Դադիի գերեզմանի տեղում։ 5-րդ դարից հիշատակվում է որպես եպիսկոպոսանիստ։ Ավերվել է արաբական արշավանքների ընթացքում։ 12-րդ դարում սելջուկների ասպատակումների ժամանակ ամրոցի դեր է կատարել։ Այդտեղ էր Վախթանգյան իշխանական տան տոհմական տապանատունը։ Համալիրի ներկայիս պահպանված շենքերը պատկանում են 12-13-րդ դարերին: Կաթողիկեն կառուցել է Վախթանգի կինը` Արզուխաթունը, 1214թ.։ Ուղղանկյուն հատակագծով, ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով կառույց է, կան որմնանկարներ (որ այժմ զգալիորեն վնասված են)։ Հարավային և արևելյան պատերին, կենտրոնական լուսամուտներից վեր, քանդակված են կտիտորները եկեղեցու մանրակերտի հետ։ Արևմուտքից երկհարկանի զանգակատունն է և սյունասրահը։ Զանգակատան խորշում տեղադրված են վանքի առաջնորդ Աթանասի` 1283թ. կանգնեցրած երկու բարձրարվեստ խաչքարերը։ Կաթողիկեին կից է թաղակապ գավիթով, ուղղանկյուն բեմով 2-րդ եկեղեցին։ Համալիրի հյուսիսային մասում են մեծությամբ աչքի ընկնող միանավ եկեղեցին և նրան արևմուտքից կից գավիթը (13-րդ դար)։ Հարավում առանձին կանգնած է, փոքր գմբեթավոր եկեղեցին։ Համալիրի հարավային մասում վանքի օժանդակ կառույցների խումբն է` չորս սյուներով ժամատուն (1224թ.), նրան կից խոհանոցով սեղանատուն, հյուրատուն, գրատուն և այլ սենյակներ։ Հարավ-արևմտյան մասում Հասան-Ջալալի ապարանքն է, 1-ին հարկում` հնձանն ու մառանը։ Համալիրի կազմում կան նաև մատուռներ և խաչքարեր։ Կառույցների որմերը հարուստ են արժեքավոր արձանագրություններով։