Գարեգին Երիցյան

Բեմանկարիչ, դրամատուրգ

Սուրեն Արևշատյան

Մշակութային գործիչ, իրավաբան

Ժաննա Թովմասյան

Դերասանուհի

Մհեր Բեժանյան

Բանաստեղծ

Կարեն Գևորգյան

Կինոռեժիսոր, կինոօպերատոր

Մելանյա Աբովյան

Օպերային երգչուհի

Գարուշ Հարյանց

Բանաստեղծ, դրամատուրգ, բեմադրիչ

Արա Ղևոնդյան

Գեղանկարիչ

Մարիամ Ադամյան

Դերասանուհի

 

 

 

 

ՍԵՎԱՆԱՎԱՆՔ

Սևանավանք, Սևանի  անապատ, հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը՝ 305թ., Սևանա լճի կղզում (այժմ՝ թերակղզի): Նա հեթանոսական մեհյանի տեղում կառուցել է Սբ. Հարություն եկեղեցին: 9-րդ դարում Սևանի վանական կյանքի վերածնունդը կապված է Մաշտոց Եղիվարդեցի վարդապետի (ապագա կաթողիկոս Մաշտոց Ա Եղիվարդեցի) գործունեության հետ: Նա հիմնել է Սբ. Առաքելոց միաբանությունը և 874թ. Իշխանաց իշխան Աշոտ Բագրատունու դուստր, Սյունիքի Վասակ Գաբուռ իշխանի կին Մարիամի միջոցներով կառուցել Սբ. Կարապետ և Սբ. Առաքելոց եռախորան, խաչաձև գմբեթավոր եկեղեցիները (դրանք այն 30 եկեղեցիներից էին, որ իշխանուհին ուխտել էր կառուցել իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին): Հարավ-արևելյան անկյունում ավանդատնով Սբ. Առաքելոց եկեղեցին ունի տրոմպային փոխանցումով կառուցված ութանիստ թմբուկով գմբեթ, իսկ Սբ. Աստվածածին եկեղեցին արևելյան կողմում ունի երկու ավանդատներ, որոնցից հյուսիս-արևելյանը հավելվել է հետագայում: Արևմտյան կողմում կցվել է քառասյուն գավիթ, որը հնագույններից է (կանգուն է եղել մինչև 1930-ական թթ): Գավթի սյուները պսակվել են հայկական կիրառական արվեստի արժեքավոր նմուշներ փայտե քանդակազարդ խոյակներով: 874թ. Աշոտ Բագրատունին վանքին է նվիրաբերել 6 գյուղ, այգիներ Գառնիում և Երևանում: Մաշտոց Ա Եղիվարդեցին բացել է դպրոց ու հարստացրել վանքի մատենադարանը: 15-րդ դարում Սևանավանքում Դանիել վարդապետը բացել է Սևանի վարդապետարանը: 17-րդ դարում՝ անապատական կյանքի վերածննդի տարիներին, Սևանավանքը  գործել է որպես անապատ: 17-րդ դարի կեսին Չիթաղյան եղբայրների միջոցներով վերանորոգվել են միաբանության եկեղեցիները: Մոտավորապես նույն շրջանում կղզու արևմտյան ստորոտին կառուցվել է Սբ. Աստվածածին բազիլիկ եկեղեցին: Սևանավանքում ապրել ու գործել են կաթողիկոս Սարգիս Ա Սևանցին, կաթողիկոս ու պատմիչ Հովհաննես Ե Դրասխանակերտցին, երկու տարի միաբանությունում է մնացել Մխիթար Սեբաստացին: 1869թ. կղզում բացվել է հոգևոր դպրոց, որի ուսուցիչները Էջմիածնի Գևորգյան ճեմարանի դասախոսներն էին: Սբ. Կարապետը, Սբ. Առաքելոցը և Սբ. Աստվածածինը որպես գործող եկեղեցիներ գոյատևել են մինչև 1930-ական թթ, այնուհետև փակվել են, իսկ Սբ. Աստվածածին եկեղեցին քանդվել է: Այսօր Սբ. Կարապետ և Սբ. Առաքելոց եկեղեցիները գործող են: Սևանավանքի վարդապետարանը հիմնել է Դանիել վարդապետը 1451թ.: Հաջորդել է Տաթևի համալսարանին՝ կոչվելով Արևելյան տան վարդապետարան: Վարդապետարանի ուսումնական ծրագիրը կրկնել է Տաթևի համալսարանի ծրագիրը: 1990թ. բացվել է Սևանավանքի դպրանոցը և Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի անունով կոչվել Վազգենյան հոգևոր դպրանոց: 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար