Աղաթոն Հովնաթանյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Դանիել Ղազարյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Սաշա Օգանեզաշվիլի

Քամանչահար, երգահան

Անիտա Կոնտի

Oվկիանոսագետ, լուսանկարիչ, բնախույզ

Հենրիկ Նիկոյան

Գեղանկարիչ, դիզայներ

Շուշան Ղազարյան

Դերասանուհի

Կամիլա Երկանյան

Դաշնակահար, բանաստեղծ

Արա Աբրահամյան

Հաղորդավար

Աշոտ Հակոբյան

Դերասան, բեմադրիչ

Այդին Դավուդի

Կոմպոզիտոր, երգիչ

 

 

 

 

ՍԱՆԱՀԻՆԻ ՎԱՆՔ

Սանահինը վանական համալիր է ՀՀ Լոռու մարզի Սանահին գյուղում: 10-13-րդ դարերում եղել է հոգևոր, մշակութային և գիտակրթական նշանավոր կենտրոն: Սանահինի վանքը ներառում է Սբ. Աստվածածին և Սբ. Ամենափրկիչ եկեղեցիները՝ իրենց գավիթներով, Սբ. Գրիգոր և Սբ. Հարություն մատուռները, ճեմարանը, գրատունը, զանգակատունը, Կյուրիկյանների, Զաքարյանների և Արղության-Երկայնաբազուկների տոհմական դամբարանները: Համալիրի 1-ին՝ Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 10-րդ դարի 30–40-ական թթ՝ Աբաս Ա Բագրատունի թագավորի օրոք: Եկեղեցին գմբեթավոր դահլիճ տիպի խաչագմբեթ ենթատիպի հնագույն օրինակներից է. գմբեթի բազմանիստ թմբուկը 1652թ. վերանորոգման ժամանակ վերափոխվել է գլանաձևի և պսակվել կոնաձև վեղարով: Եկեղեցու ներսում պահպանվել են երբեմնի որմնանկարների որոշակի հետքերը: 966թ. Աշոտ Գ Ողորմած թագավորն ու Խոսրովանույշ թագուհին կառուցել են համալիրի գլխավոր և ամենամեծ շինությունը՝ Սբ. Ամենափրկիչ (կաթողիկե) եկեղեցին: Այն նույնպես խաչագմբեթ է, սակայն երկհարկ ավանդատներով: Եկեղեցու արևելյան ճակատին՝ ուղղանկյուն շրջանակի մեջ տեղադրված է կտիտորական քանդակ՝ Կյուրիկեի և Սմբատի պատկերներով: Բովանդակությամբ, հորինվածքային մտահղացմամբ և ոճավորմամբ այս ստեղծագործությունը նշանակալի երևույթ էր հայկական միջնադարյան մոնումենտալ արվեստում և դարձել է նախադեպ նմանատիպ քանդակների համար (Հաղպատ, Անի և այլն): Աշոտ Գ Ողորմած թագավորը Սանահինում հիմնադրել է նաև միաբանություն (հիմնադիր վանահայրը Պոլիկարպոսն էր) և հոգևոր դպրոց, հրավիրել եկեղեցականների, գիտնական վարդապետների, գրիչների: Ըստ ավանդության՝ հոգևոր դպրոցում է աշխատել նաև Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, որի անունով էլ կոչվել է Սբ. Աստվածածին և Սբ Ամենափրկիչ եկեղեցիների միջև կառուցված սրահը՝ «Մագիստրոսի ճեմարանը», որը հայկական միջնադարյան աշխարհիկ ճարտարապետության եզակի նմուշներից է: 979թ. Սմբատ Բ թագավորի հրովարտակով Սանահինի վանքը դարձել է Կյուրիկյան թագավորության եպիսկոպոսական աթոռանիստը (մինչև 11-րդ դարի կեսը): Տաշիրի թեմակալ է ձեռնադրվել Եսային: Վանահայր Դիոսկորոս Սանահնեցու օրոք հոգևոր դպրոցը վերածվել է ուսումնական կարևոր կենտրոնի, որտեղ գրվել, նկարազարդվել և ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր: Նրա նախաձեռնությամբ կառուցվել են գրատունն ու Սբ. Գրիգոր մատուռը: Վերջինս եռաստիճան գետնախարսխով, արտաքուստ՝ շրջանաձև, ներքուստ՝ խաչաձև, քառախորան կենտրոնագմբեթ փոքր կառույց է: 12-րդ դարի 80-ական թթ մինչև 13-րդ դարի 30-ական թթ կառուցվել են Սբ. Ամենափրկիչ և Սբ. Աստվածածին եկեղեցիների գավիթները, զանգակատունը, գրատան արտաքին սրահը, հյուրատունը (չի պահպանվել), Զաքարյանների տոհմական դամբարանը: Վանքի զանգակատունը քառակուսի հատակագծով եռահարկ կառույց է՝ պսակված 6 սյուների վրա հենված զանգաշտարակով: 2-րդ հարկում՝ միմյանց կից 3 ավանդատներից մեկի մուտքի ճակատին պահպանվել է արձանագրություն, ըստ որի զանգակատունը կառուցել է Աբասի որդի Վագը: Գլխավոր հուշարձանախմբից մոտ 70 և 100 մ հեռավորությամբ, համապատասխանաբար, կիսավեր Սբ. Հակոբ եկեղեցին է (10-րդ դարի 2-րդ կես) և Սբ. Հարություն մատուռը (13-րդ դարի 2-րդ կես): Եկեղեցին գմբեթավոր դահլիճ է՝ արտաքուստ՝ ուղղանկյուն, ներքուստ՝ խաչաձև հատակագծով: Մատուռը պարզ, ուղղանկյուն թաղածածկ սրահ է՝ արևելքում ունի 2 հավասարաչափ խորաններ, արևմուտքում՝ ճոխ հարդարված շքամուտք: Վանքի և շրջակա տարածքում պահպանվել է շուրջ 50 խաչքար. առավել նշանավոր են Գրիգոր Տուտեորդու և Սարգսի (1215թ.) գերեզմաններին կանգնեցված խաչքարերը: Խորհրդային իշխանության տարիներին Սանահինի վանքը եղել է պետական պահպանության ներքո. կատարվել են ամրակայման և վերականգնման աշխատանքներ: 1998թ. ՀՀ Կառավարության որոշմամբ այն հանձնվել է Մայր աթոռ Սբ. Էջմիածնի տնօրինությանը: 2001թ. Սանահինի համալիրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում»:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար