Հովհաննես Գայայան

Բառարանագիր

Շարասան

Դեղագործ, թատերագետ

Գեղամ Բարսեղյան

Արձակագիր, լրագրող

Գրիգոր Ներսիսյան

Բանաստեղծ, հարապարակախոս

Հակոբ Գույումճյան

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող

Գոռ Կիրակոսյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԳՈՇԱՎԱՆՔ

Գոշավանքը գտնվում է Տավուշի մարզի Գոշ գյուղում՝ Գետիկ գետի ափին: Հիմնադրվել է միջնադարի նշանավոր հոգևոր գիտնական, առակագիր և իրավագետ Մխիթար Գոշի կողմից՝ Հին Գետիկ վանքի տեղում, որը երկրաշարժից հիմնահատակ ավերվել էր 1186թ.: Համալիրի կազմավորումն սկսվել է 12-րդ դարի վերջին և ամբողջացել շուրջ հարյուր տարվա ընթացքում: Սկզբնապես կոչվել է Նոր Գետիկի վանք, ապա ժառանգել է իր հիմնադրի անունը՝ Գոշավանք: Գոշավանքը եղել է միջնադարի հոգևոր մշակույթի և գրչության համբավավոր կենտրոններից մեկը: Մխիթար Գոշի վանահայրության օրոք կառուցվել են Սբ. Լուսավորիչ փայտակերտ և Սբ. Հովհաննես-Կարապետ փոքրիկ եկեղեցիներ, որոնք չեն պահպանվել, Սբ. Աստվածածին եկեղեցին իր գավթով: Վանքի կառուցապատումը շարունակվել է մինչև 13-րդ դարի վերջը: Նոր Գետիկի ճարտարապետական համալիրի մասը կազմող հուշարձանները բաժանված են երկու խմբի: Ձորակի հյուսիսային լանջին  տեղավորված է հիմնական խումբը՝ բաղկացած Ս. Աստվածածին, Ս. Լուսավորիչ, Ս. Գրիգոր եկեղեցիներից, ժամատնից, գրատուն–զանգակատնից,  քաղաքացիական մի այլ շենքից, մատուռներից, պատվանդանավոր խաչքարերից: Այս խմբից հարավարևելք՝ ձորակի հանդիպակաց լանջին, իրարից փոքր-ինչ վեր տեղավորված են Սբ. Հռիփսիմե երկխորան եկեղեցին և մի ավերակ շենք, որը համարվում է Մխիթար Գոշի դամբարանը: Սբ. Աստվածածին եկեղեցի-վանքային համալիրի առաջնեկն է, կառուցվել է 1191-96թթ՝ Մխիթար Հյուսն վարպետի կողմից: Այն պատկանում է խաչագմբեթ եկեղեցիների տիպին, ավագ խորանին կից կրկնահարկ զույգ ավանդատներով և եռանկյունի զույգ խորշերով՝  հարավային և արևելյան պատերին: Մուտքերից գլխավորը գավթից է, մյուսը գտնվում է հյուսիսային ճակատում: Արտաքին ճարտարապետությունը պարզ է: Գեղարվեստական շեշտը կազմում են արևմտյան շքամուտքը և տարածական հորինվածքը պսակող մարմնեղ թմբուկի վերնամասով անցնող զարդագոտին: Ժամատունը կառուցվել է գլխավոր եկեղեցուց անմիջապես հետո՝ 1197-1203թթ: Պատկանում է քառասյուն ժամատների  տիպին՝ արևելյան անկյուններում զույգ ավանդատներով: Ծածկի համակարգի համար բացի չորս սյուներից հենարան են ծառայում պատերին կից ութ որմնասյուները: Կենտրոնական հատվածը պսակված է երդիկով: Արտաքին և ներքին պատերը հարդարանքից զուրկ են: Սբ. Գրիգոր եկեղեցին կառուցվել է 1241թ., ունի ավելի փոքր չափեր: Սբ. Լուսավորիչը Գոշավանքի 3-րդ եկեղեցին է՝ կառուցված 1237-41թթ՝ ժամատան հարավային պատին կից՝ իշխան Գրիգոր Տղայի միջոցներով: Այս գողտրիկ եկեղեցին իր ժամանակներում քիչ հանդիպող միանավ բազիլիկ տիպի է՝ երկլանջ կտուրի տակ առնված թաղակապ ծածկով: Վանքի մյուս եկեղեցիներից տարբերվում է նաև արտաքին պատերի բացառիկ դեկորատիվությամբ, նրբակերտ զարդաքանդակներով ու ճարտարապետական տարրերով: Առանձնապես ուշագրավ է արևմտյան պատի մշակումը գեղեցիկ շքամուտքով, պատերի դեկորատիվ կամարների ու անցումային կիսակամարների և արևելյան պատի լուսամուտի հարուստ ձևերով: Գրատուն-զանգակատունը ճարտարապետական տեսակետից ուշագրավ հուշարձան է: Շինության գրատունը կառուցվել է 1241թ., զանգակատունը՝ 1291թ.: Գրատան մասը նման է Հաղպատի վանքի գրատանը: Քառակուսի հատակագիծ ունեցող շենքում հանդիպակաց  ներքին պատերն իրար են կապված զույգ ցածրադիր որմնամույթերին հենվող հուժկու կամարներ, որոնք ներքին տարածության վերնամասում փոխադարձաբար հատվելով՝ կրում են գրատան ծածկը և նրա վերնաշենք-զանգակատունը: Գրատան ներսի պատերում կան խորշեր` ձեռագրեր պահելու համար: Գրատան վրա հավելված զանգակատունը լիովին ներդաշնակվում է գոյություն ունեցող ներքնահարկի հետ: Հուշարձանախմբի զարդն են կազմում մեծատաղանդ Պողոս քարագործ-վարպետի կողմից 1291թ. կերտած և Սբ. Լուսավորիչ եկեղեցու մուտքի երկու կողմերում պատվանդանի վրա կանգնեցված խաչքարերը՝ զարդաքանդակված ոսկերչական նրբությամբ, որի պատճառով էլ «ասեղնագործ» մականունն են կրում: Այսպիսի մի խաչքար էլ կանգնեցված է Սբ. Հոգի կոչված մատուռի մուտքի աջ կողմում: Գրատուն-զանգակատան շենքի հյուսիսարևմտյան կողմում  տեղադրված ու երբեմնի փայտածածկ շենքը, որից պահպանվել են միայն պատերը, ենթադրաբար եղել է վանքի միաբանության սեղանատունը կամ դպրոցը: Հուշարձանախումբը վերանորոգվել է 1950-1960-ական թթ: Վանական համալիրին կից գործում է  փոքրիկ ցուցադրություն, որտեղ ներկայացված են ազգագրական բնույթի շուրջ 100 նյութեր:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար