Լազո

Արձակագիր

Դավիթ Դավթյան

Ջութակահար

Սերգեյ Մերկուրով

Քանդակագործ

Հովհաննես Մարդ

Բանաստեղծ, թարգմանիչ

Հովսեփ Շամամյան

Պարող, պարուսույց

Սվետլանա Ավագյան

Թարգմանիչ, լրագրող

Մելքոն Թովմասյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ՔՈԲԱՅՐԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Քոբայրի վանքային համալիրը (12-13-րդ դարեր) գտնվում է Լոռու մարզում` Դեբետի ձորալանջի բարձրադիր դարավանդների վրա։ Քոբայրի վանքը եղել է գրչության ու մշակութային կարևոր կենտրոն։ Որպես մենաստան կազմավորվել և հռչակվել է 13-րդ դարի 1-ին կեսին։ Այդ ժամանակ այն Կյուրիկյաններից արդեն անցել էր Ջաքարյաններին, ընդունել քաղկեդոնականություն։ Շինությունների հիմնական խումբը բաղկացած է երեք եկեղեցուց, զանգակատուն-տապանատնից, սեղանատնից, մատուռներից, խաչքարերից, պարսպապատերի մնացորդներից։ Տարածքը եզերող ժայռերում կան դժվարամատչելի այրեր և պատսպարաններ։ Մեծ եկեղեցին, որը կիսավեր է (12-րդ դարի վերջ – 13-րդ դարի սկիզբ), երկայնական ձգված ուղղանկյուն միանավ դահլիճ է։ Հյուսիսից հետագայում կցվել են մատուռ-ավանդատունը և սյունասրահը։ Միանավ թաղածածկ Մարիամաշեն եկեղեցին գտնվում է մեծ եկեղեցու արևելյան կողմում` ժայռի եզրին։ Կառուցվել է 1171թ. Կյուրիկե Բ թագավորի դուստր Մարիամի կողմից (պահպանված կառույցներից ամենահինն է)։ Զանգակատուն-տապանատունը համալիրի տարածքի միջին մասում է։ Պսակված է եղել ութսյունանի զանգաշտարակով (պահպանվել են հիմքի ձևավոր քարերով շարքը և սյուների խարիսխների մի մասը) կառուցվել է 1279թ.։ Վանքի սեղանատունը (13-րդ դար) տեղադրված է մեծ եկեղեցու հյուսիս-արևմտյան բարձրադիր մասում, ուղղանկյուն դահլիճ է։ Սրահավոր միանավ եկեղեցին, որը կրկին 13-րդ դարի կառույց է գտնվում է հիմնական խմբի հյուսիսային կողմում։ Պարսպի մնացորդները` 4-5մ բարձրությամբ, պահպանվել են տարածքի հյուսիսային և հյուսիս-արևելյան մասերում։ Գլխավոր մուտքը սրահավոր թաղակապ բացվածք ունի` կիսագլանաձև զույգ աշտարակներով։ Քոբայրի վանքը առավելապես հռչակված է իր բարձրարվեստ որմնանկարներով, որոնք զարդարում են նրա 4 շինությունները` մեծ եկեղեցին, մատուռ-ավանդատունը, սյունասրահը և գանգակատուն-տապանատունը` վերջին երկուսում մնացել են որմնանկարների միայն աննշան մնացորդներ։ Մեծ եկեղեցում որմնանկարները պահպանվել են աբսիդի գմբեթարդում, ուր պատկերված է Աստվածամայրը Մանկան հետ, կողքերին` հրեշտակապետերը, ավելի ցած, երկու շարքով, «Հաղորդության» տեսարանն է, իսկ ներքևում պատկերված են ողջ հասակով  ութ սուրբ, որոնց թվում՝ Սբ. Գրիգոր Աստվածաբանը, Սբ. Բարսեղ Մեծը, Սբ. Հովհաննես Ոսկեբերանը և Սբ. Կյուրեղ Ալեքսանդրացին, բեմի պատերին մարգարեները են։ Մատուռ-ավանդատանը պահպանվել են աբսիդի որմնանկարի հյուսիսային մասը, ինչպես նաև հյուսիսային և արևմտյան պատերի ու թաղի հյուսիսային լանջի որմնանկարների հատվածները։ Աբսիդի գմբեթարդում «Դեհիսուսն» է պատկերված։ Արևմտյան և հյուսիսային պատերին պահպանվել են պատվիրատուների դիմանկարները։ Հյուսիսային պատի պատվիրատուների նկարներից վեր նշմարվում է «Տիրամոր Նինջը» պատկերը։ Նրա կողքին ու թաղի լանջերին վատ պահպանված տեսարաններ են, որոնք, ըստ երևույթին, վերաբերում են Աստվածածնի կյանքին։ Քոբայրի որմնանկարների պատկերագրությունն առնչվում է բյուզանդական պատկերագրական համակարգին, սակայն նրանց ոճական առանձնահատկությունները վկայում են, որ գերիշխողը տեղական ավանդույթն է, որը համադրվել է արևելաքրիստոնեական արվեստին բնորոշ տարրերով: Դրանք են՝ հակումը դեպի հարթապատկերայնություն, շարժումների պայմանականությունը, եզրագծերի օգտագործումը որպես գեղարվեստական արտահայտչականության միջոց, սրբերի արևելյան դիմագծերը և այլն: Գեղարվեստական բարձր որակի շնորհիվ Քոբայրի վանքի որմնանկարները միջնադարյան հայկական մոնումենտալ գեղանկարչության նշանավոր հուշարձաններից են։ 2006թ. սկսվել են վանքի վերանորոգման աշխատանքները:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար