Գաբրիել Պատկանյան

Բանաստեղծ, արձակագիր, պատմաբան

Աբգար Բալթազար

Գեղանկարիչ, արվեստաբան

Սենեքերիմ Տեր-Հակոբյան

Բանասեր, մանկավարժ

Հակոբ Ազատյան

Փորագրիչ

Նադեժդա Սիմոնյան

Կոմպոզիտոր

Ալեքսեյ Պապովյան

Քանդակագործ

Գետիկ Բաղդասարյան

Քանդակագործ

Հելեն Սեգարա

Երգչուհի

Հայկ Հովհաննիսյան

Մարզական մեկնաբան

Անդրանիկ Աբովյան

Բալետի արտիստ

 

 

 

 

ՍՈՒՐԲ ՀՌԻՓՍԻՄԵ ԵԿԵՂԵՑԻ

Սբ. Հռիփսիմե եկեղեցին կառուցվել է 618 թ., եկեղեցին գտնվում է Վաղարշապատի (Էջմիածին) հյուսիսարևելյան կողմում՝ Հայաստանում քրիստոնեություն տարածող սբ. Հռիփսիմեի և նրա 32 ընկերուհիների (Հռիփսիմյանց կույսեր) նահատակման վայրում: Ըստ Ագաթանգեղոսի՝ 301թ. այստեղ, Գրիգոր Լուսավորչի նախաձեռնությամբ և առաջնորդությամբ, Տրդատ Գ Մեծ արքան, նրա քույր Խոսրովիդուխտը և Աշխեն թագուհին, ի հիշատակ նահատակ կույսերի, կառուցել են վկայարան: 395թ Սահակ Ա Պարթև կաթողիկոսը վերակառուցել է Սբ. Հռիփսիմեի վկայարանը, որն ավերել էր Պարսից Շապուհ արքան: 618թ. Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսը  (նաև ճարտարապետն էր) վկայարանի տեղում կառուցել է Սբ. Հռիփսիմե եկեղեցին՝ սրբատաշ տուֆից: Եկեղեցին կենտրոնագմբեթ է, ներքուստ խաչաձև է, որն ստեղծվել է գմբեթածածկ ծավալին կցված չորս խորաններով ու շրջանի 3/4 հատվածքի անկյունային խորշերով։ Ներքին տարածությունն ամբողջական է, ընդարձակ, ամփոփ ու սլացիկ։ Արտաքինից պարփակված է ուղղանկյուն ծավալի մեջ. անկյուններում ստացվել են չորս սենյակներ, որոնք աղոթասրահի հետ կապվում են անկյունային խորշերով։ Հռիփսիմեի տաճարը կառուցվածքով քարի ողջ պարագծով տարած միաձույլ համակարգ է: Աղոթասրահը ունի խիստ արտահայտիչ տարածական լուծում. ութ զանգվածեղ որմնամույթերի ուղղաձիգ ընդգծումները նրան տալիս են վերսլացություն։ Հռիփսիմեի տաճարն իր տիպի կառույցներից առանձնանում է լայնանիստ և ոչ բարձր թմբուկով, գմբեթային քառանկյան անկյուններում թմբուկին կցված աշտարակիկներով, ցածր ուղղանիստ ծավալից մինչև գմբեթի վեղարը ծավալների ներդաշնակ անցումներով, որով ձևավորվել է հուշարձանի առավել արտահայտիչ ուրվագիծը։ Ավագ խորանի տակ Սբ. Հռիփսիմեի թաղածածկ դամբարանն է: 17-րդ դարի սկզբին Սբ. Հռիփսիմե եկեղեցին կիսավեր էր և լքված: Նույն դարի վերջին տասնամյակում Եղիազար Ա Այնթապցի կաթողիկոսը նորոգել է եկեղեցին, հաստատել վանքի միաբանությունը: 1776թ. Սիմեոն Ա Երևանցին կառուցել է վանքի աղյուսաշեն պարիսպները, հյուսիսային դարպասը և 2 շրջանաձև բուրգերը, 1790թ. Ղուկաս Ա Կարնեցին` սրահի վրայի զանգակատունը, իսկ 1898թ. Մկրտիչ Ա Վանեցին՝ միաբանության երկհարկանի շենքը: Վազգեն Ա Պալճյանի հայրապետության տարիներին (1955–94թթ) բարեկարգվել է վանքի տարածքը, կառուցվել աղբյուր, տեղադրվել է նոր սեղան Ավագ խորանում, պատրաստվել կոփածո երկաթից ջահ, հիմնովին վերակառուցվել է վթարված զանգակատունը (1987թ.): Հայաստանում հռիփսիմեատիպ են նաև Ավանի Սբ. Հովհաննես (6-րդ դար), Արամուսի Ծիրանավոր Սբ. Նշան (6-րդ դար), Վարագավանքի Սբ . Աստվածածին (10-րդ դար), Աղթամարի վանքի Սբ. Խաչ (10-րդ դար), ինչպես և Վրաստանում հայ քարգործ վարպետների մասնակցությամբ կառուցված Մցխեթի Սբ. Խաչ (7-րդ դար), հայ ճարտարապետ Թոդոսակի կառուցած Աթենիի Սբ. Սիոն (7-րդ դար) և այլ եկեղեցիներ: Սբ. Հռիփսիմե եկեղեցին ներառված է ՅՈՒՆԵՍԿՈ-յի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար