Աշոտ Մամաջանյան

Գեղանկարիչ

Սերգեյ Դավիդյան

Օպերային երգիչ

Վահագն Տատրյան

Պատմաբան, սոցիոլոգ

Ֆրունզե Դովլաթյան

Կինոռեժիսոր, դերասան

Միհրան Ավետիսյան

Գեղանկարիչ

Գոհար Գալստյան

Բանաստեղծ, արձակագիր

Սոնա Թորոսյան

Հաղորդավար, լրագրող

Արմեն Սարգսյան

Դաշնակահար, երգահան

 

 

 

 

ԹԱԼԻՆԻ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԻ

Կաթողիկե եկեղեցին, գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հյուսիսում: Պատմական տարեգրություններում չի պահպանվել որևէ տեղեկություն եկեղեցու շինարարության վերաբերյալ: Պատմաբանների եզրակացությամբ, որի հիմքում ընկած է եկեղեցու շենքի ճարտարագեղարվեստական հատկանիշների հետազոտումը` եկեղեցին վերաբերում է 7-րդ դարի 2-րդ կեսին: Ենթադրվում է, որ եկեղեցին կառուցվել է Կամսարական իշխանների կողմից: Հետազոտողներից ոմանք կարծում են, որ Կաթողիկեն կառուցվել է այն ժամանակ, երբ Հայոց եկեղեցին ստիպված էր ընդունել քաղկեդոնականություն: Թալինի Կաթողիկե եկեղեցին պատկանում է գմբեթավոր բազիլիկ տիպին: Նրա արտաքին հարդարանքն աչքի է ընկնում շքեղ քանդակազարդերով:  Հենց դրանով էլ Կաթողիկեն տարբերվում է այդ շրջանի մյուս հայկական եկեղեցիներից, որոնց բնորոշ է համեստությունն ու զարդերի բացակայությունը: Ինքնատիպ է արևմտյան ճակատը, որի զույգ խորշերի միջև գտնվող սյուների խոյակներին, հավանաբար, արձաններ կամ թևավոր խաչեր են կանգնեցվել: Եկեղեցու ներքին պատերը զարդարվել էին որմնանկարներով: Պահպանվել են բազմաթիվ մեծ ու փոքր հատվածներ Ավագ խորանում և շրջակա պատերին: Ավագ խորանի գմբեթարդում պատկերված է եղել «Քրիստոսը փառքի մեջ» հորինվածքի ինքնատիպ տարբերակ, որտեղ Քրիստոսի փոխարեն ներկայացվել է միայն նրա գահը: Պահպանվել է Տիրոջ գահի պատկերի աջ եզրը` բարձով և վրան դրված գրքով: Կենտրոնական պատերի երկու կողմերում նկարված են եղել քառակերպեր (տետրամորֆ): Պահպանվել են վերջիններիս հսկայական ճերմակ թևերը: Ներքևում եղել են հասակով մեկ կանգնած առաքյալների պատկերները: Դեպի Ավագ խորան տանող կամարին տասը մեդալիոններում սրբերի դիմապատկերներ են, իսկ կենտրոնական մեդալիոնում` հավասարաթև խաչի պատկեր: Խորանի հարավային պատին ուրվագծվում է «Մուտք Երուսաղեմ» հորինվածքը: Պահպանվել են նաև երկու հեծյալների, ինչպես նաև մարդկային ֆիգուրների, ճարտարապետական շինությունների և այլ պատկերներ: Ուշագրավ է, որ Թալինի կաթողիկե եկեղեցու արտաքին հարդարանքի որոշ մասեր, ինչպես օրինակ, քիվերը և լուսամուտների պսակները նույնպես եղել են գունազարդված: Եկեղեցու որմնազարդման պատվիրատուն է Մովսես Եկեղեցապանը: 774թ. արաբները կողոպտել են Թալինը, սպանել և գերի տարել բնակչության մեծ մասին. այս աղետը հայոց պատմագրության մեջ հայտնի է «Թալնո կոտորած» անունով: Բագրատունիների օրոք Թալինը բարգավաճել է: 1040թ. Հովհաննես Սմբատ թագավորը Թալինի Կաթողիկե եկեղեցուն այգի է նվիրել: 1162թ. Ելտկուզ ամիրան հանկարծակի հարձակվել է Թալինի և Աշնակի վրա, այրել ավանները և գերեվարել բնակիչներին: Թալինի Կաթողիկե եկեղեցին մեծապես տուժել է 1840թ. երկրաշարժից: Քանդվել է եկեղեցու գմբեթը և նրա հարավ-արևմտյան մասը: 1947թ. եկեղեցին մասամբ վերանորոգվել է: 1970-74թթ վերականգնվել է գմբեթի թմբուկը և նորոգվել տանիքը: Վերականգնողական աշխատանքների ժամանակ եկեղեցուց հյուսիս հայտնաբերվել է միջնադարյան միանավ մատուռի ավերակներ: Ենթադրվում է, որ այս շինության հատակի տակ գերեզմանատուն էր: Այստեղ նաև հայտնաբերվել էին մի շարք քառակող կոթողներ և թեմատիկ բարձրաքանդակներ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար