Սպիրիդոն Մելիքյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Վահե Հայկ

Արձակագիր, լրագրող

Գեղամ Աթմաճյան

Բանաստեղծ, արձակագիր

Նինա Ջաղինյան

Թարգմանիչ

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող

Մուշեղ Գրիգորյան

Գեղանկարիչ

Վահե Ավանեսյան

Հաղորդավար, լրագրող

Էդգար Սահակյան

Բաս-կիթառահար

Արփինե Գաբրիելյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿՈՒ ԱՆՎԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ

Կ.Ս.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը  կառուցվել է 1930-31թթ` ճարտարապետ Գ. Քոչարի, Կ. Հալաբյանի, Մ. Մազմանյանի նախագծով։ Շահագործման է հանձնվել 1937թ. ՀՍՍՀ Կառավարության հատուկ որոշումով։ Նախկինում ռուսական թատրոնն անուն չուներ: 1938թ.` Ստանիսլավսկու մահից հետո, ի հայտ եկավ թատրոնը մեծ վարպետի անունով անվանակոչելու գաղափարը: Աշխատանքային կոլեկտիվը նամակ ուղարկեց Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի վետերաններին՝ թատրոնը Ստանիսլավսկու անունով կոչելու թույլտվությունը ստանալու խնդրանքով: Ի պատասխան Մոսկվայի Գորկու անվան գեղարվեստական թատրոնը ուղարկեց մեծ ռեժիսորի, տեսաբանի, դերասանի եւ դասախոսի փաստաթղթերը, ներկայացման էսքիզները, լուսանկարները: Այդ ամենի հիման վրա ռուսական թատրոնի նախասրահում կայացավ Ստանիսլավսկու կյանքին եւ ստեղծագործական ուղուն նվիրված ցուցահանդես, իսկ թատրոնն այդ օրվանից պաշտոնապես կոչվում է Երեւանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն: Թատրոնի հիմնական խնդիրն էր հանդիսատեսին ներկայացնել ռուս դասական և ժամանակակից գրականության լավագույն նմուշները (ռուսերեն), ինչպես նաև հայ դրամատուրգների գործերի բեմադրությունը ռուսերեն թարգմանությամբ։ ժամանակի պահանջներին համահունչ` թատրոնի անձնակազմը ձգտում է արդիականացնել կապը ստեղծագործողի, ներկայացնողի և հանդիսատեսի միջև` դիմելով երկխոսության նորանոր միջոցների: 1-ին անգամ թատրոնը իր վարագույրը բացեց նոյեմբերի 15-ին Տուրի ու Շեյնինի ‹‹Առերես›› ներկայացումով։ Բեմադրությունը` Վավիկ Վարդանյանի, բեմական ձևավավորումը՝ Արմեն Չիլինգարյանի։ Գլխավոր դերերում հանդես եկան՝ Վ.Դոբրովոլսկին ու Ա.Մուրովը։ Թատրոնի 1-ին գեղարվեստական ղեկավարն էր Լևոն Քալանթարը։ 1965 թ. մինչ օրս թատրոնի գեղարվեստական ղեկավարը ու գլխավոր ռեժիսորն է Ալեքսանդր Գրիգորյանը։ Նրա անվան հետ կապված են թատրոնի լավագույն ներկայացումները` Լերմոնտովի «Դիմակահանդես», Գոգոլի «Ռևիզորը», Սուխովո-Կոբիլինի «Տարելկինի մահը», Շեքսպիրի «Մակբեթ» և այլն: Թատրոնն արժանացել է ԽՍՀՄ տարածքում լավագույն ներկայացման համար սահմանված մրցանակների`1977թ. ‹‹Մակբեթ››, 1978թ.  ‹‹Տարիելկինի մահը››: Այն առաջինն էր ԽՍՀՄ տարածքում, որ բեմադրեց ժամանակին ոչ այնքան ընդունելի Գելմանի ու Ռոզովի պիեսները: Իր 70 տարվա պատմության ընթացքում թատրոնը միշտ եղել է առաջատար դիրքերում՝ բեմադրելով հայ, ռուս, արտասահմանյան դասական և ժամանակակից հեղինակների գործերը: 90-ական թվականներին թատրոնը, չնայած ծանր պայմաններին, շարունակում էր աշխատել և մեկը մյուսի ետևից բեմադրել ներկեյացումներ, որոնցից շատերը արժանացել են միջազգային փառատոնների բարձր գովասանքների, դիպլոմների ու մրցանակների։ Այսօր թատրոնն ապրում է ակտիվ ստեղծագործական կյանքով:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար