Գալուստ Շերմազանյան

Բանահավաք, դրամատուրգ

Գարեգին Սրվանձտյան

Ազգագրագետ, եկեղեցական գործիչ, բանասեր-բանահավաք

Միքայել Փորթուգալ

Բանասեր, հայագետ

Մամիկոն Գևորգյան

Դրամատուրգ, թարգմանիչ

Մուշեղ Աղայան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Տիրան Երկանյան

Ճարտարապետ

Արշալույս Արշարունի

Բանաստեղծ, գրականագետ, թատերագետ

Սերգեյ Սարինյան

Գրականագետ

Առաքել Առաքելյան

Գեղանկարիչ

Սերժ Առաքելյան

Բանաստեղծ, լրագրող

Արմեն Սմբատյան

Կոմպոզիտոր

Արմեն Միրաքյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ԶՎԱՐԹՆՈՑ

Զվարթնոցի կամ Վաղարշապատի միջնադարյան Սբ. Գրիգորի տաճարը գտնվում է Արարատյան դաշտավայրում, Վաղարշապատից 3կմ դեպի հարավ։ Այն կառուցվել է  641-661թթ և ըստ Մովսես Կաղանկատվացու օծվել է 652թ.: Զվարթնոց անվանումը հավանաբար առնչվում է զվարթուն՝ հրեշտակ բառի հետ։  Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության (Ներսեսն է կառուցեյ, հիշեցեք) Զվարթնոց տաճարը եղել է Ներսես Տայեցու հանճարեղ մտքի արդյունքը: Զվարթնոցը կանգուն է եղել մինչև 10-րդ դարի վերջը։  20-րդ դարի սկգբին ավերակ Զվարթնոցը տակավին ծածկված էր հողի հաստ շերտով։ Ըստ պեղված նյութերի, նախքան Ջվարթնոցը այստեղ եղել են հնագույն՝ 4 -5-րդ դարերի կառույցներ։ Հնագույնը՝ 0,63մ × 2,7մ չափերի կոթողն է (գտնվում է Ջվարթնոցի թանգարանում) Ռուսա 2-րդ ուրարտական արքայի սեպագիր արձանագրությամբ՝ շինարարական աշխատանքների, այգիներ տնկելու, ջրանցք կառուցելու և աստվածներին զոհաբերություններ մատուցելու վերաբերյալ։ Ենթադրաբար Զվարթնոցի տարածքում է եղել Տիր աստծո մեհյանը։ Պեղումների ժամանակ հայտաբերվել է նաև կաթողիկոսական պալատը՝ օժանդակ շինություններով (բաղնիք, խուցեր և այլն), տարբեր իրեր, գերեզմաններ նաև եկեղեցու ավերակներ: Պալատից ոչ հեռու, հարավ-արևելյան մասում՝ խաղողի քարաշեն հնձան և այլն։  Ջվարթնոցը արտաքուստ եռաստիճան, հետզհետե նվազող տրամագծերով, երեք գլանային ծավալների ներդաշնակ ամբողջություն կազմող կենտրոնակազմ գմբեթավոր հորինվածք է։ Հարավային մասում տեղադրված է եղել արևային բոլորակ ժամացույցը։ Հայկական ճարտարապետության մեջ Զվարթնոցը նորատիպ կառույց էր։ Տաճարն ունեցել է հինգ մուտք, ըստ ավանդույթի՝ հինգ մուտքերն ասոցացվում են՝ հող, ջուր, օդ, արև և հոգի տարրերի հետ, սակայն, ըստ մեկ այլ ավանդության, տաճարի հիմքում Տիրոջ ձեռքի պատկերն է՝ արևելյան վեհարանը՝ ափը, իսկ հինգ մուտքերը խորհրդանշում են հինգ մատները: Տաճարի արտաքին հարդարանքի հիմնական տարրերն են հանդիսանում նուռն ու խաղողը, որոնք ունեն նաև սիմվոլիկ, գաղափարական իմաստ: Նուռը խորհրդանշում է զարթոնք, շարժում, գարուն, պտղաբերություն, լիություն: Խաղողը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսին՝ մեռնող և հարություն առնող աստվածությունը: Որմնակամարների աղեղների հատման անկյուններում, խոյակներից վերև քանդակված են 32 շինարար վարպետների պատկերաքանդակներ՝ շինարարական զործիքները ձեռքերին: Յուրաքանչյուր շինարար վարպետ եկեղեցու քարերի վրա թողել է իրեն հատուկ նշանը: Այժմ պահպանվել են այդպիսի 9 պատկերաքանդակ, որից մեկի ձախ հատվածում փորագրված է «Յոհան» հայատառ մակագրությունը, ըստ որի ենթադրվում է, որ նա եղել է գլխավոր ճարտարապետը:  Հետագա դարերում հայկական ճարտարապետությունը մեծապես կրել է Ջվարթնոցի ազդեցությունը։ Ջվարթնոցը հայկական շինարվեստի, քանդակագործության, դեկորատիվ արվեստի յուրօրինակ հանրագումարն էր, Հայաստանի քաղաքակրթական ընդհանուր զարգացման արգասիքը։ Զվարթնոցը կանգուն է մնացել շուրջ 320 տարի։ Սակայն ավերման հստակ պատճառը հայտնի չէ, այդ հարցը մինչ օրս շարունակում է մնալ վիճաբանությունների առարկա։ Գլխավոր վարկածները երկուսն են` ավերիչ երկրաշարժը կամ արաբական արշավանքները։ Ավելի հավանական է, որ պատճառը երկրաշարժն է` թեև կառուցելիս ակնկալում էին, որ այն կդիմանա 1000 տարի` մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են մեծ հրդեհների հետքեր, հնարավոր է՝ դրանք տաճարն ավերելու ավելի վաղ արված փորձերի հետքերն են։ Տեսակետներից մեկն էլ այն է, որ արաբները պատերի շարվածքից հեռացրել են հանգուցային հիմնաքարերը՝ թուլացնելով կառույցն այնպես, որ այն, ի վերջո, փլուզվել է սեփական ծանրությունից։ Բնական գործոնների և ազդեցությունների հետևանքով աստիճանական անկում ապրած կառույցը գուցե և ի վերջո ավերվել է աղետալի երկրաշարժից։ Եկեղեցու ճշգրիտ հատակագծային հորինվածքը ևս գիտական վեճերի առարկա է. 1905թ. Թորոս Թորամանյանը ստեղծեց Զվարթնոցի գիտական վերակազմությունը, որի ճշգրտությունը ապացուցվեց 1906 թ.` Անիում կառուցված Գրիգոր Լուսավորչի տաճարի /Գագկաշեն /պեղումներից հայտնաբերված մանրակերտով։ Հետաքրքրական է նաև այն, որ Փարիզի Սեն Շապել (1243-48 թթ) եկեղեցու որմնաքանդակները ևս առարկայորեն ապացուցում են Զվարթնոցի վերակազմության ստույգությունը. որմնաքանդակներից մեկում Արարատ լեռան գագաթին պատկերված եկեղեցին հավանաբար ներկայացնում է Անիի Սուրբ Գրիգորի մանրակերտը։ Թորոս Թորամանյանի կողմից առաջարկված վերակազմության մանրակերտը ցուցադրվում է Հայաստանի պատմության թանգարանում: 1937թ Ջվարթնոցի ավերակներից ոչ հեռու կառուցվել է փոքրիկ թանգարան, որտեղ ցուցադրվում են պեղված նյութերը: 1989թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար