Գալուստ Շերմազանյան

Բանահավաք, դրամատուրգ

Գարեգին Սրվանձտյան

Ազգագրագետ, եկեղեցական գործիչ, բանասեր-բանահավաք

Միքայել Փորթուգալ

Բանասեր, հայագետ

Մամիկոն Գևորգյան

Դրամատուրգ, թարգմանիչ

Մուշեղ Աղայան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Տիրան Երկանյան

Ճարտարապետ

Արշալույս Արշարունի

Բանաստեղծ, գրականագետ, թատերագետ

Սերգեյ Սարինյան

Գրականագետ

Առաքել Առաքելյան

Գեղանկարիչ

Սերժ Առաքելյան

Բանաստեղծ, լրագրող

Արմեն Սմբատյան

Կոմպոզիտոր

Արմեն Միրաքյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ

Երևանի Կոնյակի գործարանը կառուցվել է 1887թ. վաճառական Ներսես Թահիրյանի (Թաիրով) կողմից, Հին Էրիվան ամրոցի տեղում։ 1899թ. գործարանը վարձակալության է տրվում, իսկ 1900թ. վաճառվում՝ ռուս արդյունաբերող Նիկոլայ Շուստովին։ Ամենամեծ ճանաչումը հայկական կոնյակը ունեցավ 1913թ., երբ "Շուստով և որդիներ" ընկերությունը հայրենական ու օտարերկրյա 30 գործարարների հետ սկսեց մատակարարել իր արտադրանքը ռուսական կայսերական արքունիքին։ 1948թ. Երևանի գինու-կոնյակի գործարանի (այդպես էր կոչվում նախկին շուստովյան գործարանը) վերակազմավորման արդյունքում առանձնացան Երևանի գինու կոմբինատը և Երևանի Կոնյակի գործարանը: 1953թ. ավարտվում է նոր շենքի կառուցումը, և Երևանի Կոնյակի գործարանը լիովին առանձնանում է։ 1940-73թթ Երևանի կոնյակի գործարանի գլխավոր տեխնոլոգն էր Մարգար Սեդրակյանը։ Նա ԽՍՀՄ-ում կոնյակի արտադրության նոր տեխնոլոգիայի հիմնադիրն է։ Ստեղծել է կոնյակներ՝ "Հոբելյանական" (ԽՍՀՄ-ում առաջին բաձրագույն որակի կոնյակը), "Դվին", "Երևան", "Նաիրի", "Տոնական", "Ախթամար", "Արմենիա", "40 տարի" , "50 տարի"։ 1966թ. Սեդրակյանին շնորհվել է "Կոնյակի պատրաստման մեծ վարպետ" պատվավոր կոչումը։ 1953-91թթ Երևանի Կոնյակի գործարանին էր պատկանում Հայաստանում կոնյակի արտադրության մենաշնորհը։ 1991թ-ից այդ մենաշնորհը վերացվեց։ Երևանի Կոնյակի գործարանը 1998թ. սեփականաշնորհվեց և մտավ "Pernod Ricard" միջազգային խմբի մեջ։ Հայկական կոնյակի սիրահարներից են բազմաթիվ ճանաչված մարդիկ, որոնց թվում էր Ուինսթոն Չերչիլը։ Ստալինը անձանբ էր վերահսկում բրիտանական վարչապետի համար "Դվին" կոնյակի առաքման գործընթացը։ Երբ արդեն ծերունի Չերչիլին հարցրեցին, թե որն է նրա երկարակեցության գաղտնիքը, նա առանց մտածելու պատասխանեց՝ "Երբեք մի՛ ուշացեք ճաշին, ծխե՛ք Հավանայի սիգարներ և խմե՛ք հայկական կոնյակ":



ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար