Ստեփանոս Ագոնց

Հայագետ, աշխարհագրագետ, եկեղեցական գործիչ

Նինա Ղորղանյան

Օպերային երգչուհի

Թադեոս Էֆենդի

Երգահան, ջութակահար, քանոնահար

Ֆրեյդուն Աղալյան

Ճարտարապետ

Օննիկ Ավետիսյան

Գեղանկարիչ, արվեստաբան

Գոհար Ֆերմանյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդրու Շահիկյան

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Գուրգեն Գաբրիելյան

Դերասան, ռեժիսոր

Զարեհ Մուրադյան

Բալետի արտիստ, պարուսույց

Վարդուհի Խաչատրյան

Օպերային երգչուհի

Աննա Մնացականյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ

Հայաստանում 1-ին պետական թատրոնը  հիմնադրվել է 1921թ. օգոստոսի 16-ին, պաշտոնապես բացվել՝ 1922թ. հունվարի 25-ին: Թատրոնի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը եղել է Լևոն Քալանթարյանը(Լևոն Քալանթար): 1-ին ներկայացումն  էր Գաբրիել Սունդուկյանի ‹‹Պեպո›› կատակերգությունը: Թատրոնի ստեղծագործական կազմի հիմքն է դարձել Թիֆլիսի Շահումյանի անվան «Որոնումների թատրոնը»: Ի վերջո ստեղծվեց ծրագրային-խաղացանկային թատրոն, որն էլ բացահայտեց դերասանական ուժեղ անհատականություների ստեղծագործական կուտակումները, այստեղ ճանապարհ բացվեց Վահրամ Փափազյանի, Հովհաննես Աբելյանի, Հրաչյա Ներսիսյանի, Օլգա Գուլազյանի, Հասմիկի, Գուրգեն Ջանիբեկյանի, Վաղարշ Վաղարշյանի, Թադևոս Սարյանի, Դավիթ Մալյանի, ազգային դերասանական դպրոցի մյուս երևելիների համար: Հավատարիմ հոգեբանական ռեալիզմի և բարձր պաթոսի թատրոնների սկզբունքներին, նրաք ստեղծեցին իրենց ժամանակների թատրոնը, պոռթկուն հայրենասիրության, ցայտուն հուզականության, մեծ կրքերի ու մեծ բախումների թատրոնը: 1920-ական թթ թատրոնի ստեղծագործական դիմագիծը որոշել են հենց այդ դերասանները և  Լ. Քալանթարի ու Ա․ Բուրջալյանի բեմադրական արվեստը ։ Խաղացանկում գերակշռել են հին, սեփականատիրական աշխարհը դատապարտող դասական երկերը (Շիլլերի «Ավազակներ», Հեյերմանսի «Հույսի» կործանումը» (1922թ.), Գոգոլի «Ռեիզոր» (1923թ.), Մոլիերի «Տարտյուֆ» (1924թ.), Պարոնյանի «Պաղտասար աղբար», Մունդուկյանի «Խաթաբալա», ( 1927թ.), Ա․ Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն», շինարարությանը նվիրված պիեսները (Տրենյովի «Լյուբով Ցարովայա», Շչեգլովի «Բուք», Իվանովի «Զրահագնացք 14-69», Գլեբովի «Ինգա», Ցանովսկու «Ցասում», Վաղարշյանի «Օղակում», Պոգոդինի «Տեմպ»։ 1924թ. թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Իրանում, 1930թ.՝ մասնակցել ՄՄՀՄ ժողովուրդների մոսկովյան օլիմպիադային և ունեցել աչքի ընկնող հաջողություն։ 1932թ. պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով, իսկ 1937թ. կոչվել Գաբրիել Սունդուկյանի անունով։ Մինչև 1938թ. այն գործել է Շահումյանի անվան բանվորական ակումբի շենքում (այժմ՝ «Արմենիա» հյուրանոցի տեղում), ապա տեղափոխվել է Կոմունարների (այժմ՝ 26 կոմիսարների անվան) այգու նորակառույց շենք: 1930-50թթ Արմեն Գուլակյանն ու Արշակ Բուրջալյանը հիմք դրեցին ռեժիսորական նոր ավանդույթների ձևավորմանը՝ ճանապարհ հարթելով Վարդան Աճեմյանի համար: Գուլակյանի շնորհիվ հայ դասական թատերգությունը ձեռք բերեց մեկնաբանման նոր սկզբունքներ: Այդ շրջանի լավագույն ներկայացումներից են՝ Բոմարշեի «Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը» (1933թ.), Շեքսպիրի «Օթելլո» (1934թ.), Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները» (1933թ.), Շիրվանզադեի «Պատվի համար» (1939թ.)։  1953-77թթ թատրոնի գեղարվեստական ղեկավարը Վ․ Աճեմյանն էր: Այդ թվականներին աճեմյանական բարձրաթռիչք հաստատումների տարիներին, դարձավ թատերական օրգանիզմ, դարձավ ԽՍՀՄ ամենանշանավոր թատրոններից մեկը, ուր կյանքի կոչվեցին ազգային դասականի լավագույն դրսևրումները, հատուկ խորքայնությամբ և վառ թատերայնությամբ հառեցին Վ.Փափազյանի ‹‹Ժայռը», Հ.Պարոնյանի ‹‹Պաղտասար աղբարը», Ալ.Շիրվանզադեի ‹‹Նամուսն» ու ‹‹Քաոսը», թատրոնն ընդլայնեց իր շեքսպիրյան խաղացանկը՝ անդրադառնալով ‹‹Լիր արքային», ‹‹Ռոմեո և Ջուլիետին» և այլն: Իրար հաջորդեցին Լևոն Շանթի ‹‹Հին աստվածներ», Ա.Չեխովի ‹‹Բալի այգին», Ֆ.Լորկայի ‹‹Բեռնարդան և իր աղջիկները››, Ա.Վարդանյանի ‹‹Ախացելը», Ռ.Շառոյանի ‹‹Մեր բաժին ուրախությունը», Պերճ Զեյթունցյանի ‹‹Ոտքի', դատարանն է գալիս», Ֆրանց Վերֆելի ‹‹Մուսա լեռան 40 օրը», Անտոնիո Բուերո Վալիեխոյի ‹‹Գոյա», Վիլյամ Շեքսպրիրի ‹‹Լեգենդ Մակբեթի մասին" և այլ բեմադրություններ: Նրա գործունեության վերջին փուլում նրա ստեղծած աչքի ընկնող աշխատանքներից են՝ «Դեպի ապագան» (ըստ Ե․ Չարենցի երկերի), Վ․ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» (1961թ.), Սուխովո-Կոբիլինի «Դատական գործ», Սունդուկյանի «Պեպո» (1966թ.), Ա․ Պապայանի «Աշխարհն, այո, շուռ է եկել» Զ․Դարյանի «Հանրապետության նախագահը» ։ Վ․ Աճեմյանի ղեկավարությամբ թատրոնը մի քանի անգամ մեկնել է մեծ հյուրախաղերի՝ Մոսկվա (1960թ.), Սիրիա, Լիբանան, Բուլղարիա: 1956թ. թատրոնն իր լավագույն բեմադրություններով մասնակցել է հայ արվեստի և գրականության մոսկովյան երկրորդ տասնօրյակին: 1960թ. արժանացել է ակադեմիական թատրոնի կոչման,1962թ. հանդես էր գալիս Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի շենքում։ 1966թ. այն գործում է նորակառույց շենքում (ճարտարապետներ՝ Ռ․ Ալավերդյան, Ռ․ Բադալյան, Ս․ Բուրխաջյան, Գ․ Մնացականյան)։ 1977-79թթ թատրոնի գլխավոր ռեժիսորն էր Հ․ Ղափլանյանը, որն իր լավագույն աշխատանքներով՝ Զեյթունցյանի «Ավերված քաղաքի առասպելը» ,Գ․ Հարությունյանի «Խաչմերուկ», Շեքսպիրի «Կորիոլան», իր խոսքն է ասել թատրոնի պատմության այս փուլում՝ մղելով այն դեպի առավել ցայտուն թատերական ձևերի։ 1979-83թթ, դերասանական գործունեությանը զուգընթաց, թատրոնի գլխխավոր ռեժիսորն էր Խորեն Աբրահամյանը։ Նրա լավագույն բեմադրություններն են «Հացավան» (ըստ Ն․ Զարյանի, 1980թ.), Պ․ Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն» (1983թ.) ներկայացումները։ Սունդուկյանի անվան թատրոնը ժողովրդին է տվել այնպիսի հայտնի դերասաններ ինչպիսիք են՝ Բաբկեն Ներսիսյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Արուս Ասրյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Մհեր Մկրտչյանի, Խորեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանը, էդգար էլբակյանը, Հովակ Գալոյանը, Լուսյա Հովհաննիսյանը, Արմեն Խոստիկյանը և այլք: 2012թ. հունվարի 9-ից  Գ. Սունդուկյանի անվան Ազգային Ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր է նշանակվել Տիգրան Գասպարյանը:

 

 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար