Սուքիաս Սոմալյան

Բանասեր, բառարանագիր, թարգմանիչ

Արշակ Մադոյան

Գրող, պատմաբան

Արբակ Մխիթարյան

Պատմաբան, արվեստաբան, հնագետ

Գևորգ Վիրապյան

Թարգմանիչ

Պարույր Սևակ

Բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ

Դորա Սաքայան

Հայագետ, թարգմանիչ

Սվետլանա Կոլոսարյան

Օպերային երգչուհի

Ռոմիկ Սարդարյան

Բանաստեղծ

Սամվել Կոսյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Գայանե Մկրտչյան

Դերասանուհի

Արամո

Դերասան, երգիչ

Հրաչյա Սարիբեկյան

Արձակագիր, գրականագետ

Դիանա Ավետիսյան

Հաղորդավար

Քաջիկ Գրիգորյան

Կոմպոզիտոր, կլառնետահար

 

 

 

 

ԽՈՐ ՎԻՐԱՊ

Խոր Վիրապ վանք-ամրոցը գտնվում է Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մոտակայքում, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի վրա։ Եղել է հայոց հանրահայտ ուխտատեղիներից մեկը՝ կապված Գրիգոր Ա Լուսավորչի անվան հետ։ Հնում այստեղ է եղել պատմական Արտաշատ քաղաքը, իսկ Խոր Վիրապի բլուրներին՝ միջնաբերդը։ Ներկայիս վանք-ամրոցի տեղում եղել է արքունի բանտը։ Վիրապը օձերով, թունավոր միջատներով լի մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալին։ Ըստ Ագաթանգեղոսի և այլ պատմիչների՝ Գրիգոր Լուսավորիչը այս վիրապում է կրել իր չարչարանքները։ 642թ. Ներսես Գ կաթողիկոսը վիրապի վրա կանգնեցրել է մի մատուռ: Մատուռը իր կառուցվածքային սկզբունքով որոշ նմանություն է ունեցել Զվարթնոցին։ Ավերված շինության տեղում 1662թ. կառուցվել է թաղածածկ մատուռ, որը կանգուն է մինչ օրս։ Մատուռի Ավագ խորանից աջ գտնվող մտոցը ուղղաձիգ աստիճանների (ներկայիս՝ մետաղյա) միջոցով տանում է ներքնահարկ, ուր 4.4մ տրամագծով, 6մ խորությամբ, գմբեթանման գոգավոր ծածկով վիրապն է։ Պահպանվել է նաև բրգավոր պարիսպը, որի պատերի երկայնքով տեղադրված են սեղանատուն, խցեր և այլ օժանդակ վանքային կառույցներ։ Պարսպից ներս՝ կենտրոնում, Ս.Աստվածածին գլխավոր եկեղեցին է, որին արևմուտքից կից է զանգակատունը։ Եկեղեցին կառուցվել է 17-րդ դ. վերջին: Արտաքինից գոտևորված է կրաքարե սալերով, ունի արձանագրություններ, բարձրաքանդակներ։ Խոր Վիրապի վանքը եղել է դպրության կենտրոն, իսկ 13-րդ դ. ունեցել է վարդապետարան՝ մոտ 40 աշակերտով։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար