Եգոր Խուբով

Պատմաբան, բանասեր, բանաստեղծ

Վահան Բաստամյան

Բանասեր, եկեղեցական գործիչ

Նորայր Բյուզանդացի

Լեզվաբան, հայագետ

Կարապետ Մելիք-Օհանջանյան

Բանասեր, հայագետ, արևելագետ

Արմեն Դարյան

Արձակագիր, թարգմանիչ

Բագրատ Գրիգորյան

Գեղանկարիչ

Մարի Զաքարյան

Գրականագետ

Վերժինե Սեմիրջյան

Գեղանկարչուհի

Անուշ Ասլիբեկյան

Թատերագետ, արձակագիր, դրամատուրգ

Գրիգոր Գալստյան

Հաղորդավար, ռեժիսոր

 

 

 

 

ԳԵԹՍԵՄԱՆԻ ՄԱՏՈՒՌ

Գեթսեմանի մատուռը գտնվել է Երևանի կենտրոնում։ Նրա տեղում է կառուցվել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը։ Մատուռի շուրջն է եղել հին Երևանի գերեզմանոցը՝ օրորոցաձև և տապանաձև բազմաթիվ գերեզմանաքարերով։ Ենթադրվում է, որ մատուռի տեղում նախապես եղել է փոքրաչափ, Կաթողիկե (Սբ. Աստվածածին) եկեղեցու նմանությամբ, 11 - 13-րդ դարերի կառուցված մի գմբեթավոր եկեղեցի։ 1679թ. երկրաշարժից ավերվելուց հետո, այդ տեղում, նույն դարի վերջին, կառուցվում է մատուռը։ Այն իր հորինվածքով պատկանում էր միանավ թաղածածկ եկեղեցիների տիպին։ Աղոթասրահի արևելյան կողմում տեղավորված էր կիսաշրջան խորանը, առանց ավանդատների։ Պատերին ագուցված խաչքարերի վերևում եղած հիշատակությունները վերաբերում են 17-րդ դարի վերջին, որը և համարվում է նրա կառուցման ժամանակը։ 1901թ. մատուռը նորոգվել է, կտուրը թիթեղապատվել՝ Մելիք-Աղամալյանների նվիրատվությամբ։ Մատուռը քանդվել է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի՝ այն ժամանակ Ժողովրդական տան կառուցման նպատակով։ Ալեքսանդր Թամանյանը որոշել էր Մատուռը այլ տեղում վերակառուցել, որը սակայն չի իրականացել, քարերի կորստի պատճառով։ 2007թ. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղադրվել է խաչքար՝ ի հիշատակ Գեթսեմանի մատուռին։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար