Գարեգին Երիցյան

Բեմանկարիչ, դրամատուրգ

Սուրեն Արևշատյան

Մշակութային գործիչ, իրավաբան

Ժաննա Թովմասյան

Դերասանուհի

Մհեր Բեժանյան

Բանաստեղծ

Կարեն Գևորգյան

Կինոռեժիսոր, կինոօպերատոր

Մելանյա Աբովյան

Օպերային երգչուհի

Գարուշ Հարյանց

Բանաստեղծ, դրամատուրգ, բեմադրիչ

Արա Ղևոնդյան

Գեղանկարիչ

Մարիամ Ադամյան

Դերասանուհի

 

 

 

 

ՍՈՒՐԲ ՆԻԿՈԼԱՅ ԵԿԵՂԵՑԻ

Սբ. Նիկոլայ եկեղեցի, ավերված ռուսական եկեղեցի է Հայաստանի Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Շահումյան հրապարակի տեղում։ Քանդվել է խորհրդային իշխանությունների հրամանով։ Ներկայումս տեղում գտնվում է Ստեփան Շահումյանի արձանը։ Երևանի Սբ. Նիկոլայ եկեղեցին գտնվել է Տաճարի (այժմ՝ Ստեփան Շահումյանի անվան) հրապարակում, քաղաքային բուլվարի դիմաց։ 1891թ. ներքին գործերի նախարարության տեխնիկա-շինարարական կոմիտե է ներկայացվել Երևանի բերդում ռուսական եկեղեցի կառուցելու նախագիծ։ 1894 թ.Նիկոլայ երկրորդ կայսեր օրոք, նախագիծը հաստատվում է, և երևանաբնակ ռուսների համար սկսվում է եկեղեցու շինարարությունը։ Տաճարը կառուցված էր հայկական սև և վարդագույն տուֆով, այդ ժամանակվա ռուսական ճարտարապետական ոճին համապատասխան։ Նախատեսված էր ոչ միայն ռուսների, այլև հայ առաքելական եկեղեցու հետևորդների համար։ Եկեղեցին կառուցելիս հաշվի են առնվել Հայաստանի սեյսմակայուն դիրքը։ Ուներ գեղեցիկ գմբեթներ, որոնց գագաթների դրված էին ռուսական ոսկեզօծ խաչեր։ Եկեղեցու ներքին հարդարանքին լրացուցիչ շքեղություն էին հաղորդում Աստվածաշնչյան թեմաներով մանրանկարները և որմնանկարները՝ արված հայ և ռուս վարպետների կողմից։ Խնամքով ու ճաշակով էր պատրաստված եկեղեցու կահույքը։ 1931թ. եկեղեցին քանդվել է, դրա տեղում կանգնեցվել Ստեփան Շահումյանի արձանը։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար