Ստեփան Աղաջանյան

Գեղանկարիչ

Փառանձեմ

Դերասանուհի

Ալեքսանդր Աբարյան

Բեմադրիչ, դերասան

Ռուբեն Ստեփանյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Աիդա Բոյաջյան

Գեղանկարչուհի

Մանուել Ադամյան

Բանաստեղծ

Արա Հայթայան

Գեղանկարիչ, արվեստաբան

Անժելա Սարգսյան

Դերասանուհի

 

 

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ

Երևանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հիմնադրվել է 1941թ.  դեկտեմբերի 23-ին Վ. Վալենտինովի ‹‹Հրե քրմուհի›› օպերետայի բեմադրությամբ, սակայն պաշտոնապես վարագույրը բացվել է 1942թ. հունիսի 22-ին Ռուդոլֆ Նելսոնի ‹‹Թագավորը զվարճանում է›› օպերետով: 1962թ. թատրոնն անվանակոչվում է հայ մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանի անունով: Թատրոնի հիմնադիր տնօրենն է եղել Հայաստանի Արվեստի վարչության պետ Զավեն Վարդանյանը, գեղարվեստական ղեկավարը՝ Շարա Տալյանը, երաժշտական ղեկավարը՝ Արտեմի Այվազյանը, գլխավոր դիիժորը՝ Արամ Տեր-Հովհաննիսյանը, գլխավոր ռեժիսորը՝ Թադևոս Սարյանը:« Ռոմեո» թատերական-երաժշտական խմբակի գլխավորությամբ հավաքագրվում է դերասանական խումբը` Մոսկվայից, Լենինգրադից, Թբիլիսիից, Բաքվից և հիմականում Դոնի-Ռոստովից հրավիրվում են օպերետային ժանրի անվանի դերասաններ, որոնց կազմում էին Իզաբելլա և Հայկ Դանզասները, Ալեքսանդր Կարատովը (Կարապետյան), Արմենակ Տեր-Աբրահամյանը,Էդվարդ Համբարձումյանը, Վարդուհի Շահսուվարյանը, Նվարդ Ալիխանյանը, Սոնյա Էյրամջյանը, Մարինա Սեդմարը, Մարտին Լուսինյանը, Տիգրան Այվազայանը, այնուհետև Կարպ Խաչվանքյանը, Սվետլանա Գրիգորյանը, Ալլա Անդրիասայանը, Արտաշես Արևշատյանը, Սեդա Մարյանը, Նորայր Մնացականյանը, Գրիգոր Սիմոնյանը և այլոք: Արամ Տեր-Հովհաննիսյանի ջանքերով (որը միաժամանակ նաև խմբավարն էր) հավաքագրվում է մեծ երգչախումբ` օպերային թատրոնի և պետական երգչախմբի արտիստներից: Նվագախմբի կազմում ընդգրկվում են ժամանակի անվանի երաժիշտներ, որոնցից շատերը հետագայում դարձան նշանավոր մենակատարներ: Մեծ էր նաև բալետային խումբը: Միխայիլ Մոիսեևից հետո, երկար տարիներ գլխավոր պարուսույցն էր վաստակավոր արտիստ Անատոլի Լեբեդևը, որը հրավիրվել էր Երևանի օպերային թատրոնից: Թատրոնն իր գործունեության առաջին իսկ շրջանից ունեցել է նկարիչների հզոր մի խումբ, որի ակտիվ աշխատանքի շնորհիվ թատրոնի բեմանկարչությունը` դեկորացիոն արվեստը դրվել է համապատասխան մակարդակի վրա` Միքայել Արուտչյան, Սերգեյ Արուտչյան, Ալեքսանդր Շաքարյան, Երվանդ Քոչար, Կարո Մինասյան, Աշոտ Միրզոյան, Իլյա Արբատով,  Գրադիոն Գևորգյան, Գրիշա Սահակյան: Թատրոնի սկզբնական խաղացանկը, բնականաբար, կազմված էր դասական հեղինակների` Շտրաուսի, Կալմանի, Միլլեկերի, Ֆրիմըլի, Դունաևսկու, Լեպինի և այլ կոմպոզիտորների գործերից: Հետագայում խաղացանկում տեղ են գտնում Տիգրան Չուխաջյանի, Արտեմի Այվազյանի հայտնի օպերետները: Թատրոնի համար հատուկ գործեր են գրում Վարդան Տիգրանյանը, Վաղարշակ Կոտոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Գրիգոր Եղիազարյանը և ուրիշներ: 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար