Սուքիաս Պարզյան

Բանասեր, եկեղեցական գործիչ

Աշ-Մաթ

Դերասան, բեմադրիչ

Տիգրան Դավթյան

Քանդակագործ

Արշա Օվանեսովա

Կինոռեժիսոր

Վազգեն Տալյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Նորայր Սիմոնյան

Կինոօպերատոր

Ամալյա Արազյան

Դերասանուհի

Նինել Դալլաքյան

Դերասանուհի

Արա Բալիոզյան

Գրող, թարգմանիչ

Գագիկ Ղազարյան

Քանդակագործ

Էլլա Տարունց

Երգչուհի

Վաչե Երիցյան

Դերասան

 

 

 

 

ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆԴ ԹԱՂԱՄԱՍ

Կոնդը 17-րդ դարից պահպանված Երևանի ամենահին թաղամասերից է: Կոնդ (Թափաբաշ) նշանակում է երկայնաձիգ կամ բոլորակ բլուր: Թափաբաշ անվանումը առաջացել է Պարսից տիրապետության ժամանակ այն Կոնդ բառի թարգմանությունն է։ Կանգուն որոշ կառույցներ թվագրվում են դեռևս միջին դարերով: Ողջ Կոնդի կառուցվածքը գրեթե անփոփոխ է հասել մեզ 18-րդ դարից: Կոնդից ներքև ընկած էր Ձորագեղ` Դարաքենդ թաղը, որը գտնվում էր Հրազդան գետի ձախակողմյան նեղ հովտում` զառիթափ լանջին։ Վարչականորեն այն Կոնդի բաղկացուցիչ մասն էր, որը նույնպես ուներ մի քանի ենթաթաղամասեր՝ Վերին թաղ, Ծիրանի թաղ և այլն։ Կոնդի բնակիչները հիմնականում կաշեգործ-արհեստավորներ էին։ Կոնդում, բացի հայերից, մուսուլմաններ են ապրել, ինչի ապացույցը գոյություն ունեցող մզկիթն է։ 1915թ. ջարդից փախած 17 ընտանիք է ապաստանել այս մզկիթում: Նրանց ժառանգները մինչև հիմա էլ բնակվում են այստեղ։ Մեծ գմբեթը 60-ականներին հնությունից փլվել է, իսկ փոքրը մինչև հիմա էլ գոյություն ունի:  Կոնդի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը կառուցվել է 15-րդ դարում, 1679թ. Երևանի Մեծ երկրաշարժից ավերվել է։ 1710թ. Մելիք Աղամալյանը վերականգնել է եկեղեցին՝ այն դարձնելով Աղամալյանների տոհմական աղոթատեղին: Աղամալյաններն ունեին երկհարկանի շքեղ առանձնատուն, որը ժամանակակիցները «ապարանք» էին անվանում։ Հենց այս տան վայրում է գտնվում նախկին «Դվին» հյուրանոցը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար