Աշոտ Մամաջանյան

Գեղանկարիչ

Սերգեյ Դավիդյան

Օպերային երգիչ

Վահագն Տատրյան

Պատմաբան, սոցիոլոգ

Ֆրունզե Դովլաթյան

Կինոռեժիսոր, դերասան

Միհրան Ավետիսյան

Գեղանկարիչ

Գոհար Գալստյան

Բանաստեղծ, արձակագիր

Սոնա Թորոսյան

Հաղորդավար, լրագրող

Արմեն Սարգսյան

Դաշնակահար, երգահան

 

 

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան, հիմնադրվել է 2003թ.՝ Սիլվա Կապուտիկյանի կտակի համաձայն։ 2009թ. հունվարի 20-ին բանաստեղծուհու ծննդյան 90-ամյակի կապակցությամբ նրա ապրած տանը բացվել է բանաստեղծուհու տուն-թանգարանը։ Սիլվա Կապուտիկյանն իր կտակով պահանջել է, որ բնակարանի ընդունարանը, ննջարան-աշխատասենյակը և հյուրասենյակը թողնվեն նույնությամբ՝ ոչինչ չավելացնելով և ոչինչ չպակասեցնելով։ Բանաստեղծուհին իր ձեռքով է կահավորել, տեղադրել ցուցանմուշները, տվել բացատրությունները։ Տուն-թանգարանի ձևավորման ժամանակ անհրաժեշտությունից ելնելով՝ 2008թ. ամռանը ցուցասրահի է վերածվել 13մ երկարությամբ տնտեսական պատշգամբը, որտեղ այժմ ցուցադրվում է Կապուտիկյանի հարուստ արխիվի մի մասը։ Ցուցասրահի առաջին հատվածում ներկայացված են Վանից բերված մասունքներ՝ կավե պուտուկը, մետաղյա տաշտակը, որի մեջ լողացել է և՛ նորածին բանաստեղծուհին, և՛ նրա որդին՝ Արա Շիրազը, տատի գործած կարպետն ու գունագեղ գուլպաները, նրա իսկ ձեռքով կարված թավշե վերարկուն և այլն։ Ցուցադրված են նաև կարի մեքենան, որով իր գծագրած հագուստները երիտասարդ հասակում կարել է Կապուտիկյանը և Ամիրյան 20 հասցեի այն տան մանրակերտը, որտեղ 1919թ. ծնվել ու մինչև 1954թ. ապրել է բանաստեղծուհին։ Առաջին ցուցափեղկում բանաստեղծուհու առօրյա օգտագործման իրերն են՝ ձեռքի ժամացույց, պայուսակ, թաշկինակ, հովհար, հարդարանքի պարագաներ։ Երկրորդ ցուցափեղկում դրված են այն նվերներից, որոնք Կապուտիկյանը ստացել է անվանի մարդկանցից։ Թանկ նմուշներից է հատկապես Սիամանթոյի գրիչը, որը 1963թ. Փարիզում Կապուտիկյանին նվիրել է պոետի քույրը։ Երրորդ ցուցափեղկում Կապուտիկյանի պարգևներն են՝ «Պատվո նշան», «Ժողովուրդների բարեկամության», «Հոկտեմբերյան հեղափոխության», «Մայրական երախտագիտություն» և այլ շքանշաններ ու մեդալներ։ Հինգերորդ ցուցափեղկում անդամության տոմսերն են։ Ցուցադրությունն ավարտվում է Ավետիք Իսահակյանի, Վազգեն Ա վեհափառի, Պարույր Սևակի, Բելա Ախմադուլինայի և այլ ժամանակակիցներից ստացված հուշանվերներով։ Սրահին առանձնակի շուք է տալիս բանաստեղծուհու որդու՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազի կերտած գիպսե կիսանդրին, որի բրոնզաձույլը դրված է Կոմիտասի անվան պանթեոնում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար