Գալուստ Կոստանդյան

Հրապարակախոս, փիլիսոփա, բնագետ

Արա Պարթևյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Պետրոս Զարոյան

Դրամատուրգ, արձակագիր, գրականագետ

Գրիկեր

Պատմաբան

Շահեն Հակոբյան

Բեմանկարիչ

Էլվիրա Ուզունյան

Օպերային երգչուհի, դերասանուհի

Ավետիս Խաչատրյան

Գեղանկարիչ

Գոռ Սարգսյան

Բալետի արտիստ

Չորս Տարբերակ

Փոփ խումբ

 

 

 

 

ՎԱՆԱՁՈՐԻ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Վանաձորի կերպարվեստի թանգարան (ամբողջական անվանումը՝ «Վանաձորի քաղաքային համայնքի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան»), գտնվում է Տիգրան Մեծ պողոտայի 52 հասցեում` Թումանյան հրապարակում: Վանաձորի կերպարվեստի թանգարանը հիմնադրվել է 1974թ. հունիսի 8-ին` որպես Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ: 1979թ. թանգարանը վերակազմավորվել է` դառնալով կերպարվեստի թանգարան: Կերպարվեստի թանգարանը Լոռու մարզի կարևորագույն մշակութային օջախներից է: Թանգարանի ֆոնդերը ներառում են շուրջ 1800 թանգարանային նմուշներ՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստ: Այստեղ ներկայացվում է թե՛ դասական, թե՛ ժամանակակից հայ կերպարվեստը: Ներկայացված էքսպոզիցիան հնարավորություն է տալիս միաժամանակ ծանոթանալու կերպարվեստի համաժամանակյա մի քանի շերտերի: Թանգարանում առանձնացված են թեմատիկ մի քանի սրահներ, որոնք միմյանց տրամաբանական շարունակությունն են կազմում: Միմյանց կողքի ցուցադրվում են ինչպես ավագ, այնպես էլ երիտասարդ ստեղծագործողների աշխատանքներ, որը խոսում է ժամանակակից կերպարվեստի հասուն մտածողության ու զարգացման մասին: Քանդակը և գրաֆիկան ցուցադրվում են առանձին հարկաբաժնում: Սրահն աչքի է ընկնում հետաքրքիր դիմանկարներով ու դիմաքանդակներով: Իր հետաքրքրությամբ աչքի է ընկնում նաև վանաձորցի նկարիչների առանձին ցուցասրահը: Ցուցադրվող շուրջ 30 աշխատանքները ներկայացնում են Լոռու բնաշխարհի ուրույն դեմքն ու դիմագիծը: Թանգարանի ֆոնդային հավաքածուն վերջին 10 տարիների ընթացքում բավականին համալրվել է արժեքավոր ստեղծագործություններով, հիմնականում նվիրատվությունների տեսքով: Թանգարանում կազմակերպվում են Վանաձորի նկարիչների, հանրապետությունում ու նրանից դուրս ճանաչում գտած շատ ու շատ այլ արվեստագետների անհատական ու խմբային ցուցահանդեսներ, տարաբնույթ այլ միջոցառումներ՝ ցուցադրություններ, գրքի շնորհանդեսներ, մոնոներկայացումներ, համերգներ և այլն: 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար