Գևորգ Շերենց

Բանահավաք, ազգագրագետ, բանաստեղծ

Գրիգոր Կոյլավ

Պետական գործիչ, հայագետ, իրավաբան

Մելքոն Քեպապչյան

Գեղանկարիչ

Գևորգ Կառվարենց

Բանաստեղծ

Լիլիա Տեր-Մինասյան

Գրականագետ, թարգմանիչ

Լոլա Խոմյանց

Երգչուհի

Արամ Նազարյան

Գեղանկարիչ

Արման Ղուկասյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ԳՅՈՒՄՐԻԻ ՎԱՐԴԱՆ ԱՃԵՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ

Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ստեղծվել է 1865թ. Ալեքսանդրապոլում, ներկայիս Գյումրի քաղաքում և հանդիսանում է առաջին պրոֆեսիոնալ թատրոնը Հայաստանի ողջ տարածքում: Այն գտնվում է Սայաթ-Նովա փողոցի 4 հասցեում: Պետական կարգավիճակ է ստացել 1928թ.: Նախկինում կոչվել է Ասքանազ Մռավյանի անվան, մինչև 1938թ. կոչվել է նաև Երկրորդ պետթատրոն: Մեծ է թատրոնի ավանդը հայ և համաշխարհային բեմարվեստում, այստեղ բեմադրություններով հանդես են եկել ականավոր բեմադրիչներ Ռուբեն Սիմոնովը, Բորիս Զախավան, Արմեն Գուլակյանը, Վարդան Աճեմյանը, Խորեն Աբրահամյանը և ուրիշներ: 1965թ. հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ թատրոնը պարգևատրվեց ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: 1969թ. թատրոնը վերանորոգվել է ճարարապետ Ս. Սաֆարյանի, Ռ. Բաղդասարյանի և նախագծող Ս. Բաղդասարյանի համատեղ ուժերով: Այս թատրոնում են ստեղծագործել նշանավոր դերասաններ Արմեն Արմենյանը, Եկատերինա Դուրյան-Արմենյանը, Լևոն Զոհրաբյանը, Արտավազդ Փաշայանը, Արզո Արզումանյանը և ուրիշներ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ Արուս Ասրյանը, Դավիթ Մալյանը, Հրաչյա Ղափլանյանը, Վարդուհի Վարդերեսյանը և Մհեր Մկրտչյանը այս թատրոնում են սկսել իրենց դերասանական քայլերը: Տարբեր տարիներին թատրոնում բեմադրիչներ Արտաշես Հովսեփյանի, Արշակ Բուրջալյանի, Լևոն Քալանթարի, Գրիգոր Մկրտչյանի, Երվանդ Ղազանչյանի, բեմադրությունները արժանացել են հանրապետական և համամիութենական բազմաթիվ մրցանակների: Այս թատրոնում է առաջին անգամ բեմադրվել Արմեն Տիգրանյանի Անուշ օպերան։ Բեմադրվել են նաև Շեքսպիրի հանրահայտ «12 գիշերներ» (Վարդան Աճեմյանը եղել է որպես գլխավոր դերասան), «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Երկիր Նաիրի», «Քանդած Օջախ», «Արտավազդ և Կորաթա» ներկայացումները:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար