Հարություն Սվաճյան

Գրող, պետական գործիչ, հրապարակախոս

Սենեքերիմ Արծրունի

Դրամատուրգ, թարգմանիչ

Հրանտ Տեր-Անդրեասյան

Գրականագետ, պատմաբան, թարգմանիչ

Հրաչյա Գրիգորյան

Գրականագետ

Վահե Վահյան

Բանաստեղծ

Ժիրայր Ավետիսյան

Կինոռեժիսոր

Վիլլի Մոկացյան

Ջութակահար

Արմեն Ադամյան

Երգահան, երգիչ, կիթառահար

Վահագն Տեր-Հակոբյան

Կինոօպերատոր

 

 

 

 

ԴԱՇՏԱԴԵՄԻ ԱՄՐՈՑ

Դաշտադեմի ամրոցը գտնվում է Արգածոտնի մարզի Դաշտադեմ (նախկինում` Ներքին Թալին, Քաղենի) գյուղում` Թալին քաղաքից 4կմ հարավ-արևմուտք և իշխող դիրք է գրավում Արարատյան դաշտավայրի արևմտյան հատվածի վրա: Հանդիպում է Դաշտադեմի ամրոց, Քաղենիի ամրոց, Քաղենիի բերդ, Թալինի բերդ, Ներքին Թալինի բերդ, Փոքր Թալինի բերդ տարբերակներով: Միջնադարյան դղյակը, ի տարբերություն հայկական լեռնաշխարհի մնացած ամրաշինական համակարգերից, զուրկ է եղել բնական պաշտպանությունից և ապավինել է իրեն շրջափակող հզոր պարիսպներին։ Սա տիպիկ ֆեոդալական մի դղյակ է, իր պաշտպանական բոլոր կառույցներով։ Ամրոցի տարածքում կան երկու եկեղեցիներ` 7-րդ դարի եկեղեցին , որը գտնվում է ամրոցի արտաքին բերդապարսպի հարավ-արևելյան մասում (այժմ պահպանված միայն հիմնապատերը) և հյուսիսային պատին կից է միանավ Սբ. Սարգիս (10-րդ դար) սրբատաշ կարմիր տուֆից թաղածածկ եկեղեցին: Համալիրի կազմի մեջ են մտնում նաև ջրամբարները, Խանի պալատը (19-րդ դար), միջնաբերդը, միջնաբերդը շրջապամտող առաջին (12-րդ դար) և երկրորդ պարսպապատերը (19-րդ դար): Գլխավոր մուտքը հյուսիսային կիսաշրջանաձև բուրգից է (մյուս աշտարակները բազմանիստ են): Ամրոցն ունի ստորերկրյա գաղտնուղի, որն սկիզբ է առնում պարսպի հարավ-արևմտյան պատի կենտրոնից և հասնում արևմտյան կողմի ձորակը: Այս ամենը վկայում են, որ Դաշտադեմի ամրոցը քաղաքական-վարչական կենտրոն լինելուց բացի եղել է նաև Հայաստանի պաշտպանական կարևոր վայրերից մեկը: Ամրոցի կառուցման ժամանակը և կառուցողները ստույգ հայտնի չեն։ Թ. Թորամանյանը, ուսումնասիրելով բերդը, հաստատապես եզրակացրել է, որ այն կառուցվել է ուրարտական բերդի պարիսպների վրա։ Հավանական է, որ նրա սկզբնական մասը կառուցված լինի 5-7-րդ դարերում, Կամսարականների կողմից։ Բագրատունիների օրոք՝ 9-10-րդ դարերում բերդապարիսպը նորից վերակառուցվել է՝ ներառյալ միջնաբերդի դղյակն ու տաճարը։ Սելջուկների կողմից 1064թ. Անի քաղաքը գրավելուց հետո ամրոցը նույնպես անցնում է նրանց տիրապետության տակ: Սելջուկներից հետագայում այն անցնում է Շադդադյան տոհմին և այդ տոհմի ներկայացուցիչ Սուլթան իբն Մահմուդ իբն Շավուրին: Վերջինս 1174թ. նորոգում և վերակառուցում է ամրոցը, սրբատաշ քարերից և կրաշաղախից ուղղանկյուն հին աշտարակին կցելով կիսաշրջանաձև, բազմանկյուն հատակագծով բուրգեր։ Այդ մասին է վկայում հարավային բուրգի վրա թողնված արաբերեն արձանագրությունը: Ամրոցը հետագայում ազատագրվում է Զաքարյան իշխանների կողմից: Նրանց է վերագրվում միջնաբերդի շուրջ կառուցված կիսաշրջանաձև աշտարակներով առաջին պարսպապատի կառուցումը: Ինչպես երևում է, հետագա ժամանակներում այն անցել է Զաքարյանների մեծ տոհմի շառավիղներից մեկին՝ Աղպաղային: Դղյակի մուտքի դռան վրա եղել է նվիրատվության վերաբերյալ մի ընդարձակ արձանագրություն՝ 1307թ.։ Պարիսպի հյուսիսային աշտարակի վրա եղել է քարտաշ վարպետի մի փոքր արձանագրություն. «Քարգործ Հովհաննեսին հիշեցեք ի Քրիստոս»։ Այն գլխիվայր գրված տառերով կրկնված է քիչ հեռու։ Միջնաբերդի հիմքերը դրված են կոպտատաշ և խոշոր քարասալերի վրա։ Ամրոցի շրջագծից դուրս՝ նրա արևմտյան կողմում, բլրի լանջերին կիկլոպյան տիպի շարվածքով պարիսպների հետքեր են նկատվում։ Միջնաբերդից պահպանվել են միայն առաջին հարկի մեծ դահլիճը և վերևի հարկերի առանձին պատեր։ Ամրոցի հնագույն շինությունը դահլիճն է , որն ունի քառակուսի ձև։ Քառանկյուն աշտարակին հետագայում կցվել են կիսաշրջանաձև բուրգեր, որոնք կառուցվել են 12-րդ դարում։ 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար