
Եգոր Խուբով
Պատմաբան, բանասեր, բանաստեղծ

Վահան Բաստամյան
Բանասեր, եկեղեցական գործիչ

Նորայր Բյուզանդացի
Լեզվաբան, հայագետ

Կարապետ Մելիք-Օհանջանյան
Բանասեր, հայագետ, արևելագետ

Արմեն Դարյան
Արձակագիր, թարգմանիչ

Ռուդոլֆ Խաչատրյան
Գեղանկարիչ

Բագրատ Գրիգորյան
Գեղանկարիչ

Բաբկեն Հարությունյան
Պատմաբան

Մարի Զաքարյան
Գրականագետ

Վերժինե Սեմիրջյան
Գեղանկարչուհի

Հովակ Ալավերդյան
Կիթառահար

Անուշ Ասլիբեկյան
Թատերագետ, արձակագիր, դրամատուրգ

Գրիգոր Գալստյան
Հաղորդավար, ռեժիսոր
ԳԱՆՁԱԿԻ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻ

Գանձակի Սբ. Սարգիս հայկական եկեղեցին գտնվում է ներկայիս Ադրբեջանական Հանրապետության տարածքում գտնվող Գանձակ քաղաքում՝ գտնվում էր Նորաշեն թաղամասի եզրին տարածված հայկական գերեզմանատանը: Հայտնի է, որ եկեղեցին կառուցված է 18-րդ դարում։ Սբ. Սարգիս եկեղեցին ուխտատեղիի համբավ ուներ։ Դրա վերաբերյալ 1881 թվականին վերաբերվող վավերագրերում կան որոշ հիշատակություններ։ Հայտնի է, որ 1904թ. վանահայր է նշանակվել Անանիա քահանա Շիրակունին: Ըստ 19-րդ դարավերջի «Նոր-Դար» պարբերականի, Սբ. Սարգիս եկեղեցին արդեն 1890թ. գնտվում էր խարխուլ վիճակի մեջ: 1905-06թթ հայ-թուրքական կոտորածներից հետո, եկեղեցին հայտնվել էր ավեր վիճակում։ Կառույցի վերանորոգումը սկսել և ավարտել է գանձակեցի Նիկողայոս Ղուկասյանցը։ Վերաօծումը տեղի է ունեցել 1917թ. հունիսի 4-ին: Խորհրդային կարգերի հաստատումից հետո Սբ. Սարգիս եկեղեցին վերածվել էր «Ժողովուրդների բարեկամության պալատի»: Ըստ տեղեկությունների, այժմ տաճարը վերանորոգված է թուրքական ոճով և օգտագործվում է որպես թանգարան: