Լազո

Արձակագիր

Դավիթ Դավթյան

Ջութակահար

Սերգեյ Մերկուրով

Քանդակագործ

Հովհաննես Մարդ

Բանաստեղծ, թարգմանիչ

Հովսեփ Շամամյան

Պարող, պարուսույց

Սվետլանա Ավագյան

Թարգմանիչ, լրագրող

Մելքոն Թովմասյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ՎԱՆԵՎԱՆԻ ՎԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ

Վանեվանի վանքային համալիրը գտնվում է Հայաստանի հանրապետության Գեղարքունիքի մարզում՝ Արծվանիստ գյուղի արևելյան ծայրամասում։ Հիմնադրվել է վաղ միջնադարում։ Ըստ շինարարական արձանագրության, համալիրի գլխավոր՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 903թ. հայոց սպարապետ Շապուհ Բագրատունու կողմից։ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցված է կոպտատաշ բազալտից, իսկ կամարները և գմբեթը տուֆից են։ Ունի ներքուստ քառախորան, արևելքում զույգ ավանդատներով հորինվածք։ Պատին փորագրված արձանագրության տեղեկությամբ վանքում հաստատված վանական միաբանությանը սպարապետը չորս գյուղ ու ջրաղացներ է նվիրվել։ 914թ Վանեվանում է թաղվել արաբական արշավանքի արդյունքում զոհված հայոց թագավոր Սմբատ Ա Բագրատունին։ 980-ական թթ վանքը նորոգել և գավիթ է կառուցել Աշոտ Գ Ողորմածի որդին՝ Գագիկ Ա Բագրատունի թագավորը։ Վանեվանը 13-14-րդ դարերում բազմաթիվ նվիրատվություններ է ստացել։ 14-րդ դարում թուրքական ցեղերի արշավանքների այդյունքում գյուղը դատարկվում է, գյուղի հետ միասին լքվում է նաև վանքային համալիրը։ Վանքային համալրը նորից սկսում է գործել 19-րդ դարի երկրոդ կեսին, 1871-80թթ վանքի շինությունները նորոգվում են վանահայր Թեոդորոս Շիրակացու կողմից։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար