Հարություն Սվաճյան

Գրող, պետական գործիչ, հրապարակախոս

Սենեքերիմ Արծրունի

Դրամատուրգ, թարգմանիչ

Հրանտ Տեր-Անդրեասյան

Գրականագետ, պատմաբան, թարգմանիչ

Հրաչյա Գրիգորյան

Գրականագետ

Վահե Վահյան

Բանաստեղծ

Ժիրայր Ավետիսյան

Կինոռեժիսոր

Վիլլի Մոկացյան

Ջութակահար

Արմեն Ադամյան

Երգահան, երգիչ, կիթառահար

Վահագն Տեր-Հակոբյան

Կինոօպերատոր

 

 

 

 

ԴԵՂՁՈՒՏԻ ՎԱՆՔ

Դեղձուտի վանքը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Կիրանց (Գետաշեն) գյուղից հարավ-արևմուտք՝ Դեղձուտի սարալանջին։ Այստեղից բացվում է անտառածածկ լեռների համայնապատկերը, իսկ նրա դիմաց վեր է խոյանում պատմական Բերդաքարը՝ Մահկանաբերդի իշխանների երբեմնի ամրոցը։ Հուշարձանախմբի կառուցման և անցյալի մասին պատմական և այլ տեղեկություններ մեզ չեն հասել, սակայն հուշարձանների ոճից ելնելով, կարելի է վերագրել 13-րդ դարին, այդ թվագրությունը հաստատում են նաև մի քանի նվիրատվական արձանագրությունները: Դեղձուտի վանքը եղել է պատմական Հայաստանի Կայեն գավառի հոգևոր ու մշակութային նշանավոր կենտրոններից էր։ ճարտարապետական ձևերի կատարելությամբ, արտաքին հարդարանքի և զարդաքանդակների ճոխությամբ այս հուշարձանախումբը Մակարավանքի հետ միասին նշանավոր տեղ են գրավում հայ արվեստի պատմության մեջ։ Գլխավոր եկեղեցու դռան բարավորի վրա փորագրված է խաչ, որը զարդարված է բուսական ու երկրաչափական նուրբ քանդակներով։ Պողոս և Քաղաք վարպետների ստորագրությունը կրող մի յուրահատուկ խաչ֊քար կա վանքի մուտքի հյուսիսային կողմում։ Խաչքարը վաղուց ի վեր ընկել է պատվանդանից ու կոտրվել՝ բաժանվելով մի քանի մասի։ 1948թ. հուշարձանախումբը հետազոտող հնագետները բեկորները իրար միացնելով վերծանել են խաչքարի արձանագրության մեծ մասը և պարզվել է, որ այն կանգնեցվել է վանքի շինարարության ժամանակ։ Վանքի հիմնադրման տեղեկություններում հիշատակված են երկու անուն առաջինը՝ սպասալար Աթաբեկ Սադունը (1260-80թթ), իսկ մյուսը՝ Հաղպատի վանքի առաջնորդ Տեր-Հովհաննես (1257- 80թթ)։ Վանքի հիմնադիր Առաքել վարդապետի անունը Դեղձուտի այլ արձանագրությունների մեջ հիշատակվում է 1275 և 1292 թվականներին։ Նրա գերեզմանը գտնվում է եկեղեցու նախագավթում և թափված քարերի հարվածներից կոտրվել է շիրիմաքարը, բայց երկու տողանոց անթվակիր արձանագրությունը վերծանվում է լրիվ։ Դեղձուտի վանքը իբրև հոգևոր ու մշակութային կենտրոն իր ծաղկմանն է հասել հատկապես Մահկանաբերդի իշխան ամիրսպասալար Սադունի օրոք։ Հին ձեռագրերից հայտնի է, որ վանքր նաև գրչության օջախ էր Առաքել վարդապետի ժամանակ։ Ենթադրվում է, որ Դեղձուտը իբրև հոգևոր կենտրոն և գրչության օջախ շարունակել Է իր գոյությունը նաև հետագա դարերում։ Դեղձուտի վանքը բաղկացած է գլխավոր եկեղեցուց, գավթից և երկրորդ եկեղեցուց։ Մոտակայքում գտնվում են բնակելի տների մնացորդները, մատուռը և գերեզմանատունը։ Գլխավոր եկեղեցին կառուցված է սրբատաշ, մոխրագույն և դեղնավարդագույն քարերից՝ կրաշաղախով։ Դահլիճը գմբեթավոր է, ուղղանկյուն հատակագծով, արևելյան կողմում եկեղեցու բեմն է` երկհարկ խորաններով, որոնց դռները բացվում են արևմտյան կողմից, եկեղեցու մեջ, իսկ վերևինները կիսաշրջան աբսիդում։ Հուշարձանի քանդակազարդերի պսակը համարվում է արևմտյան շքամուտքի երեսակալը, որն իր կատարման արվեստով և զարդերի հորինվածքով բացառիկ ճոխ է, ծածկը իրականացված է չորս կիսասյուները միացնող կամարների վրա, որոնք նեցուկ են այժմ կիսավեր, կլոր թմբուկի և գմքեթի համար։ Գավիթը կառուցված է սրբատաշ քարով, արևմտյան կողմից կից է գլխավոր եկեղեցուն։ Տանիքը կառուցված է երկու զույգ փոխադարձաբար խաչաձևվող կամարների վրա, որոնք կենտրոնում կազմում են երդիկով ցածրանիստ գմբեթը։ Գավթի արտաքին երկու դռներից գլխավորը արևմտյանն է, որը ինչպես և եկեղեցու շքամուտքը ճարտարապետական հետաքրքիր լուծում ունի։ Հատակը և տանիքը սալարկած են։ 13-րդ դարի նվիրատվական արձանագրությունը ապացուցում է, որ այն ժամանակակից է եկեղեցուն։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար